Հարգելի՛ Արցախցիներ,
Օրրան բարեգործական կազմակերպությունը հայտարարում է ընդունելություն 6-14 տարեկան երեխաների համար։ Ձեր երեխան այցելելով Օրրան որը գտնվում է՝ քաղաք Երևան Առաջին Եկմալյան 6 հասցեում, կստանա աջակցություն հետևյալ ուղղություններով՝
-
Սնունդ. Տնական և սննդարար ապուրներ, աղցաններ, քաղցրավենիք՝ պատրաստված մեր խոհարարների կողմից,
-
Դասապատրաստում. «Օրրան»-ի ուսուցիչների ու հայաստանի և միջազգային կամավորների օգնությամբ
-
Մեդիահարթակ. Ստեղծագործելու, ինքնաարտահայտման և մեդագրագիտություն ուսումնասիրելու համար
-
Արհեստագործություն. Կավագործության, փայտագործության, նկարչության, երգի, կարի, համակարգչային և այլ խմբակներ
-
Հոգեբանական ծառայություն. Հաղթահարելու սթրեսը, դեպրեսիան, վախերը և այլ անհատական խնդիրներ
-
Մշակույթ. Այցեր թանգարաններ, թատրոններ, կինոթատրոններ, ցուցահանդեսներ
Երեխաների ամենօրյա ճանապարհածախսը փոխհատուցվում է։
Հարգելի՛ ծնողներ, մանրամասների համար զանգահարեք (010) 535167 կամ 055-535167 հեռախոսահամարով։
Օրրանը բարեգործական կազմակերպություն է, և բոլոր ծառայություններն անվճար են։
Կարդացեք նաև՝ Արցախցի երեխաները «Օրրան»-ի սրտում են