▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արցախը 70 տարի Ադրբեջանի կազմում է եղել, ո՞ւր էին գոռացողները». ՔՊ-ական պատգամավոր

Հայաստանը չի կարող Արցախի անվտանգության երաշխավորը լինել, այսօր Հայաստանն ինքը անվտանգության անհրաժեշտություն ունի:

ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը 24TV-ի եթերում  է այս մասին հայտարարել է։

Հարցին՝ ինչո՞ւ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չմասնակցեց ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպմանը, որպեսզի բարձրաձայներ Լաչինի միջանցքի ապաշրջափակման հրատապության հարցը, ՔՊ-ական պատգամավորն արձագանքել է. «Երբ գնում են բանակցությունների, չեն գնում այն պայմանով, որ մեկի նկատմամբ ամբողջությամբ լոյալ ու բարեկամական են վերաբերվում, իսկ մյուսի նկատմամբ արհամարական: Թող իզուր տեղը ռուսական կողմը մեզ չմեղադրի, մի քիչ ցավալի բան կարող եմ ասել, բայց ռուսական կողմը իրականում երբեք էլ, չգիտես ինչու, մեր նկատմամբ չի եղել բարեկամական»:

Անդրադառնալով Արցախից հնչող այն հայտարարություններին, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, Ասլանյանն ասել է. «Արցախը 70 տարի Ադրբեջանի կազմում է եղել, թե՞ ոչ, բա ո՞ւր էին այդպես գոռացողները: Ես չեմ արդարացնում, դեմ եմ դրան, բայց հարց եմ տալիս՝ Արցախը, մինչև 1921 թվականը Ադրբեջանի կազմ մտցնելը, Ռուսական կայսրության ենթակայության տակ էր, թե՞ ոչ, 1813 թվականին Գյուլիստանի պայմանագրով Արցախը Ռուսաստանինն էր»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին