Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը Factor TV-ի հետ զրույցում նշում է, որ 2020 թվականի պատերազմից հետո ստեղծված ստատուս քվոն վտանգներով է հղի․ «Անվերջ սպանվելու վտանգի տա՞կ ենք ուզում մնալ, թե՞ կոնֆլիկտը պետք է լուծել»։
Իսկ այդ նպատակի համար նա տեսնում է անհրաժեշտություն՝ 30 տարի պատերազմներով և ռազմական բախումներով անցնող հայ և ադրբեջանցի ժողովուրդների «վերքերն ապաքինել՝ թշնամանքը խորացնելու փոխարեն»։
«Ադրբեջանը խոցվել է 94-ի պատերազմում՝ 25․000 զոհ տալով և 600․000 փախստական ունենալով, թե՞ միայն մենք ենք զոհը, վերքերը երկկողմանի պիտի լավացնենք։ Ծուղակ է մեզ՝ ադրբեջանցիների հետ հարատև թշնամության դրդելը․ թշնամանքը չպիտի սնենք»,- ասում է Թորոսյանը։
Կառավարող ուժի՝ ՔՊ-ի վարչության անդամ Արսեն Թորոսյանը կարծում է, որ նախորդ տարիներին պետությունը ձախողվել է՝ չկարողանալով հասնել Արցախի անկախության։ Ասում է, որ այդ գաղափարն ինքնախաբեություն է եղել․ «Արցախի անկախության ճանաչման շանս չկա և չի եղել»։ Ըստ պարոն Թորոսյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր գործընկերներն աշխատում են, որ ական կամ հետաձգված պայթյուն չլինի Արցախի հարցի լուծումը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում