▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախի ազատագրված տարածքները գրավյալ տարածքներ են և դրանք ճիշտ է հանձնել՝ հիմնախնդիրը լուծելու համար. ՀԱԿ անդամ

 Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայ Ազգային կոնգրես կուսակցության անդամ Զոյա Թադևոսյանը Արցախի ազատագրված տարածքների վերաբերյալ սկանդալային հայտարարություն է արել՝ հայտարարելով, եթե հիմնախնդրի լուծումը դա է պահանջում՝ դրանք պետք է վերադարձնել Ադրբեջանին։

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀԱԿ կուսակցության անդամը հայտարարեց, որ արցախյան պատերազմում ազատագրված տարածքները Արցախի տարածքները չեն ու շարունակեց. «Դրանք ազատագրված են մեր բնութագրմամբ։ Ըստ էության, դուք լավ գիտեք և այս լսարանում բոլորն էլ հասկանում են, որ դրանք գրավյալ տարածքներ են»։

Հարցին, թե ի՞նչ է նշանակում այդ հայտարարությունը՝ դրանք գրավյա՞լ տարածքներ են, Թադևոսյանը արձագանքեց հարցով. «Դրանք հայկական հողե՞ր են»։

Լրագրողի հարցին, թե դրանք պետք է վերադարձնե՞լ, Թադևոսյանը արձագանքեց. «Ինձանից կարող եք ոչ մեկդ չնեղանալ, բայց դա ես չեմ որոշում, դա եռանախագահողների և ընդհանարպես, բանակցությունների սեղանին միշտ դրված է եղել այդ հարցը, սիրելի լրագրող, դուք ինձանից մի նեղացեք և պահանջեք մի բան, որի պատասխանը ես չեմ տալիս։ Եթե հարցը գնում է լուծման տարածքները հանձնելու ճանապարհով, ապա, այո, իհարկե, ճիշտ է։ Եթե բոլոր երկրները պայմանավորվում են հարցը լուծել այդ ճանապարհով, ապա...»։



 

 

 

 

 

Դիտարկմանը, թե հայկական կողմը դրանք համարում է ազատագրված և ոչ թե` գրավյալ տարածքներ, Թադևոսյանը ասաց, որ դա հայկական կողմի դիրքորոշումն է, մինչդեռ միջազգային հանրությունը դրանք համարում է գրավյալ կամ «օկուպացված տարածքներ»։

Հարցին, թե Արցախի ժողովրդին հարցրե՞լ է` ի՞նչ կարծիքի են այդ մասին, Զոյա Թադևոսյանը պատասխանեց. «Ես ոչ մեկին ոչինչ չեմ հարցրել, ես փաստն եմ արձանագրում»։

Վերահրապարակումների սկզբնաղբյուրը նշվում է. Դրանցում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին, որը կհրապարակվի անմիջապես
Հասարակություն ավելին