▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախի բանակն ադրբեջանցի գեներալ է գերեվարել

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ Ադրբեջանում գիշերը տարածվել է տեղեկություն իրենց գեներալի գերի ընկնելու մասին:  Ըստ այդ տեղեկատվության, գենարալը Մայիս Բարխուդարովն է:

Հիշեցնենք, Ադրբեջանում արդեն կա մոտ 200 զոհ:

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի օգնական, ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանն էլ  ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանցի գեներալ Մայիս Բարխուդարովն է, ով առավել ակտիվ ու դաժան էր գործում ապրիլյան մարտերի ժամանակ։ Հենց 2016-ին նա հայտարարել էր, որ ադրբեջանական բանակը կարող էր հասնել մինչև Երևան։

Ասում են` մարդու ամեն բառն ուժ ա ունենում, այսօր ադրբեջանական կողմը հայտարարել է, որ վերջինը գերեվարվել է հայկական զորքերի կողմից։ Ադրբեջանցի գեներալը հասավ իր ուզածին` ուղղակի ամբողջությամբ այլ կարգավիճակով, ինչը երազում էր։

Բայց ամենակարևորը, եթե սրան մերոնք գերի են վերցրել, ապա մնում է միայն պատկերացնել, թե ինչ մասշտաբի ու որակով գործողություն ենք իրականացրել, որովհետև առաջնագծում ադրբեջանցի գեներալները թափած չեն ու առավել ևս շատ լավ պաշտպանված են ֆռֆռում»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին