▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախի բժիշկների ուժերով վիրահատվել են ֆրանսիական Le Monde պարբերականի 2 լրագրողները

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ. Արցախի բժիշկների ուժերով վիրահատվել են այսօր Մարտունի քաղաքում Ադրբեջանի ռմբակոծությունից վիրավորված՝ ֆրանսիական Le Monde պարբերականի 2 լրագրողները (Ֆրանսիայի քաղաքացիներ):

«Լրագրողներից Ալան Կավալի վիճակը գնահատվում է կայուն ծանր, իսկ Ռաֆայել Յագոբզադեի վիճակը գնահատվում է միջին ծանր։

Արցախի Հանրապետության կառավարությունը կհոգա վիրավոր լրագրողների տեղափոխումը Ստեփանակերտից Երևան։

Այս հարցով կապ է ապահովվում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ»,- նշված է հայտարարության մեջ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին