▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Խնդրեմ, սա էլ պառավի փախնելու արդյունքը․ Գագիկ Սուրենյան

Քորթնի Քարդաշյանը հրապարակել է Հայաստանում արված բացառիկ լուսանկարները

Կորոնավիրուսի 34 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր թիվը հասավ 770-ի

Միսակ Լազարյանին հանձնելու միջնորդության կապակցությամբ դատախազությունը որոշում չի կայացրել.. . .

Մեր աշխատանքների մասին և մեր աշխատանքի շուրջ որոշ բամբասանքների մասին. Հայկ Մարության

Մաթևոսյան կենտրոնի վերաբերյալ Փաշինյանի՝ 2019-ի սեպտեմբերի 18-ի հանձնարարականը չի կատարվել առ այսօր

Ի ՞նչ գնահատական է տրված Հայկական քաղավիացիային թռիչքային անվտանգության եվրոպական. . .

Այս պահին ունենք մեկ ծայրահեղ ծանր պացիենտ Օրթոպեդիայի ինստիտուտում. նախարար

Փողերս հետ տվեք, ես գնում եմ. լարված իրավիճակ՝ «Զվարթոց» օդանավակայանում

Արսեն Թորոսյանի ուղիղ միացումը Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից

Ինչու՞ է տեղորոշման համակարգը առավել արդյունավետ դարձնում կորոնավիրուսի դեմ պայքարը. Ավինյան

Ալկոգելի շուկան արդեն պետական վերահսկողության ներքո է

Անի Քոչարը նշանվել է

Եթե տեսնում եք՝ ոսպը և հնդկաձավարը թանկացել են, կարող եք ընտրել մյուս փոխարինիչները. նախարար

ԱԳՆ մամուլի խոսնակը՝ Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ

Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ կալանքի տակ գտնվող երկու անձ ազատ է արձակվել. Գոռ Աբրահամյան

Հայաստանը ՌԴ-ին է արտահանձնում ադրբեջանցու սպանության մեջ մեղադրվող հային

ՊԵԿ-ի կարևոր հայտարարությունը՝ 2019-ին ձեռք բերված, սակայն Հայաստան չներմուծված մեքենաների. . .

6 ժամով արգելվել է «Նոր Զովք»-ի եւ այլ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի. . .

«Լուսավոր Հայաստանի» պատգամավորները շարունակում են իրենց ամոթալի պոպուլիզմը. Ռուբեն Ռուբինյան

Ընկերությունների պատասխաններից երևում է, որ չեն կարող տեղորոշել. կառավարությունը պետք է. . .

Պառավը ինքնամեկուսացումից փախել է, բայց հեսա կբռնեմ

Սուպերմարկետներում մեր այցի պահին ձևական բնույթ կրող դիմակներ են տալիս աշխատողներին. Հակոբ Ավագյան

Տեղաշարժի սահմանափակումները արտակարգ դրության խստացված ռեժիմի ժամանակ

ԱԺ-ն իր տարեկան բյուջեից 500 մլն դրամ հետ կուղղի պետական բյուջե հակահամաճարակային. . .

9 երեխա ուզում է Իսրայելից վերադառնալ Հայաստան, սակայն չի կարողանում, ծանր կացության մեջ են.. . .

Տաքսիստներն ինձ ասում էին՝ ինչու՞ ես եկել, Կանադայում լա՞վ չէր․ Հարություն Տեր-Հովակիմյան

Բոլորը սկսել են փնտրել Երևանի քաղաքապետին. ու ոչ թե նրա համար, որ ծնունդն ա, կամ բանակի քեֆը.. . .

Քանյեն կրկին կերգեր լճի մոտ.Քիմ Քարդաշյանը հրապարակել է իր շոուի՝ Հայաստանում նկարահանված թողարկումը

Գյումրիում բռնության ենթարկված 13-ամյա աղջնակին տեսակցելու էր եկել նրա եղբայրը

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է թոքերի արհեստական շնչառության սարքերի վերանորոգման աշխատանքներին

Ներդրումային առաջարկներին մեր արձագանքի արագությունը և որակը պետք է էական փոփոխությունների ենթարկվի

Որդեգրման գործընթացում չարաշահումների հաղորդումներով 14 քրգործ է հարուցվել

Ռոբերտ Քոչարյանն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից. բուժումն այս պահին ավարտվել է

Որտեղի՞ց այս փողերը և ինչպե՞ս կարելի է մսխել նման նյութերի վրա․․․Էդմոն Մարուքյան

Սոթք գյուղում 12 տարեկան երեխա է ինքնասպան եղել․ պատճառը համակարգչային խաղե՞րն են եղել

Հնարավոր են որոշ ապրանքների գների փոփոխություններ․ էկոնոմիկայի նախարար

Ծաղկազարդի տոնին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Ինչպե՞ս են արտակարգ դրությունը հսկող ոստիկանները կերակրում փողոցի շներին

Հուսով եմ` նայելուց գլուխներդ կկախեք․ Թեհմինա Վարդանյանը՝ Հայկ Մարությանին

Արցախում հրազենային վիրավորումից զինվոր է զոհվել

Հարկային մարմինը ավտոմեքենաներ օտարած անձանց տրամադրել է հարկ վճարողի հաշվառման համարներ

ԱԳՆ-ն հիշեցնում է ՌԴ-ից Հայաստան վերադառնալու ճանապարհների մասին և հորդորում է հետևել ցուցումներին

Ունեցել ենք ևս 10 առողջացած պացիենտ. նրանք դուրս են գրվել.Արսեն Թորոսյան

Կորոնավիրուսի ևս 73 դեպք. ընդհանուր թիվը 763 է

Իմքայլականները շատ լավ հասկանում են, որ մարդկանց տեղորոշման օրինագիծն առաջին հերթին նաեւ իրենց դեմ է

Թափանցիկ և հաշվետու աշխատանք՝ գործադիրում

Ինչպե՞ս և ու՞մ դիմել

Համաճարակից ազատվելու երկու հնարավոր տարբերակ կա. Հայկ Մանասյան

«Այ քո տունը շինվի, գոնե մի ստից ասուլիս տուր». ավագանու անդամը՝ քաղաքապետին

Արցախի ժողովուրդը շարունակում է դիմակայել Ադրբեջանի կողմից կիրառվող սպառնալիքներին. Ելույթ ՄԱԿ-ում

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթ է ունեցել ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նիստին։

«Մեր բարեփոխումները տարածվում են բոլոր այն ոլորտների վրա, որոնք կոչված են ապահովելու ազնիվ և կայուն հաստատությունների կենսագործունեությունը և նպատակ ունեն պահպանելու ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը և մարդու իրավունքները: Իրապես անկախ և անաչառ դատաիրավական համակարգի ձևավորումը մեր ներկա բարեփոխումների օրակարգի առանցքն է: Ապրիլի 5-ին անցկացվելիք սահմանադրական հանրաքվեն կոչված է ՀՀ քաղաքացիների անմիջական մասնակցությամբ դատաիրավական համակարգի բարեփոխումանը»,-ասել է նախարարը:

Ելույթի ընթացքում Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանի վերափոխումը հիմնված է կանանց և երիտասարդության ուժեղ ներգրավվածության և ակտիվ քաղաքական մասնակցության վրա:

«Մենք մտադիր ենք Խորհրդի այս նիստի ներկայացնել «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևի նոր նախագիծ: Մենք ակնկալում ենք անդամ պետությունների և այլ շահառուների հետ բաց, ներառական և կառուցողական խորհրդակցություններ»,-նշել է նա:

Անդրադառնալով արցախյան հարցին ՀՀ արտգործ նախարարն ասել է. «Արցախի ժողովուրդը շարունակում է դիմակայել Ադրբեջանի կողմից ուժի և հարկադրանքի կիրառման սպառնալիքին: Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների հետևողական խոչընդոտումը, Արցախի ժողովրդի նկատմամբ անհանդուրժողականությունը, ատելությունը, խտրականությունը և բացահայտ ագրեսիան հանդիսանում են հակամարտության սկզբնապատճառը: Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում և Ադրբեջանի այլ քաղաքներում ու գյուղերում հայկական փոքրամասնության հանդեպ սանձազերծված ջարդերը, էթնիկ զտումները և բռնագաղթը, 1990-ականներին Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմն ու ագրեսիան, հային սպանելու համար դատապարտված մարդասպանների հերոսացումը վկայում են Ադրբեջանի հետևողական ագրեսիվ քաղաքականության մասին: Դրանք հանդիսանում են գոյապահպանական ֆիզիկական անվտանգության սպառնալիք Արցախի ժողովրդի համար: Այս սպառնալիքի մասին մեզ հիշեցվել է Լեռնային Ղարաբաղի դեմ 2016թ. ապրիլին վերսկսված ագրեսիայի փորձով:

Հայաստանը շարունակում է լիովին հավատարիմ մնալ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջազգայնորեն ճանաչված մանդատի ձևաչափի շրջանակներում և Հայաստանն ընդգծում է Արցախի անվտանգության և կարգավիճակի գերակայությունը: Արցախի ժողովուրդն իրավունք ունի առանց որևէ սահմանափակման ազատորեն որոշելու իր քաղաքական կարգավիճակը, ազատորեն հետամուտ լինելու իր տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացմանը՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա: Սա է խաղաղ կարգավորման առանցքը: Հայաստանը նաև ընդգծում է ատելությունը և անհանդուրժողականությունը բացառելու և մարդկանց միջև շփումներ խթանելուն ուղղված լուրջ ջանքեր ներդնելու կարևորությունը: Հավասարապես, խստորեն բացառվում է ուժի սպառնալիքը: Հայաստանն ու Արցախը հանձնառու են աշխատելու 2019թ.-ին գրանցած համեստ արդյունքների վրա: Հակամարտության գոտիներում բնակվող մարդկանց համար մարդու իրավունքների լիարժեք իրացմանը նպաստելն ու աջակցելը պետք է լինի հավաքական նպատակ միջազգային հանրության համար: Մարդու իրավունքները և այդ իրավունքները իրացնողները չեն կարող դիտարկվել որպես խնդիր: Նրանք են լուծումը: Ցանկանում եմ մեջբերել ՄԱԿ գլխավոր քարտուղարի երեկվա հզոր ուղերձը. «Մարդու իրավունքների պաշտպանության յուրաքանչյուր միջոց օգնում է նվազեցնել լարվածությունը, ապահովել կայուն զարգացում և պահպանել խաղաղություն»: Մարտի 31-ին Արցախի ժողովուրդը քվեարկելու է նախագահական և խորհրդարանական ընտրություններում՝ իրացնելով իր՝ ժողովրդավարական ձևով կյանքը կազմակերպելու լեգիտիմ իրավունքը: Պատերազմի, պաշարման և ագրեսիայի միջով անցած, ինչպես նաև մինչ օրս պատերազմի սպառնալիքի առերեսվող Արցախի ու Արցախի ժողովրդի հանձնառությունը մարդու իրավունքների պաշտպանության համար ձևավորելու ամուր ժողովրդավարական հասարակություն և կառույցներ արժանի է լիակատար միջազգային աջակցության։ Մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները պետք է հարգվեն, պաշտպանվեն և խթանվեն՝ առանց որևէ տարբերակման, ներառյալ «ելնելով անհատի երկրի կամ տարածքի քաղաքական, իրավական կամ միջազգային կարգավիճակի»»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն ավելին