▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արցախի կարգավիճակի թաղում՝ ադրբեջանական նավթի բարելների տակ»

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի գրառումը․

«Այսօր Եվորպական Միության և Ադրբեջանի միջև ստորագրվել է էներգետիկ ոլորտին առնչվող հուշագիր։
«Էներգիան ամենակարևոր հարցերից մեկն է: Եվրոպական միությունը պետք է ազատվի ռուսական գազից, նավթից և ածխից կախվածությունից:
ԵՄ-ն մտադիր է առաջիկա մի քանի տարիներին կրկնապատկել Ադրբեջանից ստացվող գազի ծավալները», քիչ առաջ, Բաքու ժամանելուն պես, իր Twitter-ում գրել է ԵՄ ղեկավար մարմնի՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Իսկ դուք ասում եք մարդու իրավունք, սպիտակ ֆոսֆորով այրված զինվորներ, Բաքվի բանտերում պահվող և խոշտանգվող հայ ռազմագերիներ։
Արցախի կարգավիճակի թաղում՝ ադրբեջանական նավթի բարելների տակ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին