▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախի նախագահի որևէ թեկնածու չի հավաքել ձայների 50 տոկոսը․ ապրիլի 14-ին լինելու է երկրորդ փուլ․ Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Արցախի բոլոր 8 տարածքային ընտրական հանձնաժողովների մեր դիտորդներից ստացված աղյուսակավորումներն ու մեր հաշվարկները գալիս են վկայելու, որ նախագահի որևէ թեկնածու չի հավաքել ձայների 50 տոկոսը և ապրիլի 14-ին լինելու է երկրորդ փուլ (չեմ խոսում դրա էպիդեմիոլոգիկ հետևանքներից)։

Հարկ է նկատել, որ այս թվերը կարող են փոփոխվել վերահաշվարկի ժամանակ, իսկ թեկնածուներից Հարությունյան Արայիկին, մեր հաշվարկով, չնչին քանակությամբ ձայներ են պակասել 50 տոկոս հավաքելու համար։

Տարածքային հանձնաժողովներում դիտորդները մնացել են միջև վերջին տեղամասի արձանագրության ժամանումը, իսկ ես ժամը 5-ն անց եմ ԿԸՀ-ից դուրս եկել։ Կարող եմ հավաստել, որ պաշտոնական տվյալների ուշացումը օբյեկտիվ է»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին