▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչող նիկոլիստները խոսում են Լաչինի միջանցքից կամ անցակետից»

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. 

«Զատիկից հետո Նիկոլի ներկած ձուն որեւէ մեկին պետք չէ։


Զավեշտալի է, երբ Լաչինն Ադրբեջանին հանձնած ու Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչող նիկոլիստները խոսում են Լաչինի միջանցքից կամ անցակետից։
Այդ անցակետի տեղադրումը ձեր Նիկոլն է թույլ տվել իր հանցավոր քայլերով։
Բա որ Գորիս-Կապան 21 կմ ճանապարհն առանց դելիմիտագիա անելու թշմամուն էիք տալիս, ի՞նչ էիք մտածում։
Երբ Ռեկյավիկից մինչեւ Բրյուսել ու Մոսկվայից մինչեւ Քիշնեւ Ադրբեջանի 86.6 հազար քառ.կմ էիք ճանաչում, ինչո՞ւ Լաչինի միջանցքի մասին չէիք մտածում։
Նիկոլը ինքն է իր քայլերով հրաժարվել եւ Արցախի անկախության գաղափարից, եւ Լաչինի միջանցքից, եւ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունից։
Հիմա ո՞ւմ են պետք ձեր կոկորդիլոսյան արցունքները»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին