▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արցախն Ադրբեջանին նվիրելով՝ Հայաստանը չես փրկի». Տաթևիկ Հայրապետյան

ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում.

http://asekose.am/filemanager/uploads/2020/02/week-2/Tatevik_Hayrapetyan.jpg

«Շարքային քաղաքացին, ով ապրում է իր ամենօրյա հոգսերով, պարզ է, որ չի մտնելու բանակցային գործընթացների դետալների մեջ ու կարող է չտեսնել, թե ինչպես են իրեն փորձում խաբել` ասելով, թե Արցախը միշտ ու բոլոր լուծումներով դիտարկվել է Ադրբեջանի մաս։ Բայց այդ ստի բացահայտման համար կարելի է մի պարզ տրամաբանական հարց տալ` իսկ ինչո՞ւ Ադրբեջանը չէր համաձայնվում այդ լուծումներին, եթե դրանք այդքան լավն էին իր համար։

Արցախն Ադրբեջանին նվիրելով՝ Հայաստանը չես փրկի, դա պատմությամբ է ապացուցված։ Ավելին, դուք իրավունք ու մանդատ չունեք նման քայլի գնալու համար, անգամ ձեզ քվե տված քաղաքացիները դրա համար չեն քվե տվել, լրիվ այլ ծրագրի համար են քվե տվել։ Իսկ եթե ուզում եք ապրել Ադրբեջանի կազմում ու փորձել` ոնց են աշխատում Ալիևի տրամադրած անվտանգության երաշխիքները, ինքներդ տեղափոխվեք Բաքու ու շեշտեք, որ ուզում եք Սաֆարովի հարևանությամբ ապրել»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին