▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախն այսօր սեպտեմբերի 2-ի ու նոյեմբերի 9-ի միջև է. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի գրառումը «Երբ ներքին թշնամանքը, հպարտ մեծամտությունն ու ներքաղաքական շահերն ավելի են կարևորվում, քան համազգային երազանքը՝ սեպտեմբերի 2-ին հաջորդում է նոյեմբերի 9-ը։

Հաղթանակին հաջորդում է պարտությունը, երբ վարկաբեկվում են հերոսներն ու հերոսականը։

http://asekose.am/filemanager/uploads/Eduard_Sharmazanov.jpg

Արցախն այսօր սեպտեմբերի 2-ի ու նոյեմբերի 9-ի միջև է։ Պարտությունից որևէ ազգ ապահովագրված չէ։ Աններելին պարտությունից դասեր չքաղելն է։

Արցախը մեր ազգային գաղափարն է եղել ու պետք է շարունակի այդպիսին մնալ։

Թե՛ Արցախյան առաջին պատերազմի հազարավոր, թե՛ Ապրիլյանի 75 և թե 44-օրյա պատերազմների հազարավոր նահատակները «հանուն ոչնչի» չեն զոհվել։

Նրանք նահատակվել են, որպեսզի ապրի Արցախն ու Հայաստանը։

Ի՞նչ անել։

Դադարել սեփական «ես»-ը Հայրենիքից շատ սիրելուց ու կարևորելուց։

Գիտակցել, որ Անկախ ու Ազատ Հայրենիք ունենալու համար պետք է ջանք չխնայել ու պայքարել ամեն օր։

Հասկանալ ու զգալ, որ մեր հոգու զույգ հենարանները՝ Աստված և Հայրենիքն են։

Արժանի լինել այդ հենարաններին։

Դադարել նվնվալ ու հաստատակամորեն ծառայել այդ վեհ գաղափարին։

Դժվար է, բայց անհնարին բան չկա։ Կներես ինձ, Արցա՛խ, որ նաև ինքս եմ թերացել այդ պայքարում»։

 

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին