▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախում ագրեսիայի հետևանքով կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից հավաքագրված տվյալների համաձայն՝ սեպտեմբերի 20-ի ժամը 21:30-ի դրությամբ Արցախում կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր։

Քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների թիվը գերազանցում է 40-ը, որոնցից 13-ը երեխաներ են։ Այս պահին հաստատված է 10 խաղաղ բնակիչ, որոնցից 5-ը երեխաներ են։

Մեր գրասենյակի կողմից անհայտ կորածների ճակատագիրը պարզելուն ուղղված փաստահավաք աշխատանքները շարունակվում են։

Թարմացված․ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը տեղեկացնում է, որ միջգերատեսչական քննարկումներ են տեղի ունենում Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների Հայաստան հնարավոր մուտքը կազմակերպելու շուրջ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին