▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախում ընտրությունների երկրորդ փուլ տեղի կունենա . Արայիկ Հարությունյանի ասուլիսը

Արայիկ Հարությունյանի ասուլիսը՝ մարտի 31-ին Արցախում կայացած համապետական ընտրությունների արդյունքների վերաբերյալ:

Նշենք, որ ԱՀ ԿԸՀ նախագահը նախագահ Սրբուհի Արզումանյանը, հրապարակելով  ընտրությունների նախնական արդյունքները, նշել է, որ նախագահի  թեկնածուներից Վիտալի Բալասանյանը հավաքել է 10 755 ձայն կամ 14,7 տոկոս, Մասիս Մայիլյանը 19 360 ձայն կամ 26,4 տոկոս, Արայիկ Հարությունյանը՝ 36 076 ձայն կամ 49,26 տոկոս:

ԿԸՀ նախագահը նշել է, որ պետք է անցկացվի ընտրությունների երկրորդ փուլ, որն, ըստ կարգի, տեղի է ունենում քվեարկությունից 14 օր հետո,այս դեպքում ապրիլի 14–ին։

Սրբուհի Արզումանյանը նաև նշել է, որ Արցախի հանրապետության Ազգային ժողովում ներկայացված կլինի 5 քաղաքական ուժ։ 

«Ազատ Հայրենիք» ՔՄԴ կուսակցությունների դաշինքը ստացել է 29 688 քվե կամ ընտրողների ձայնի 40.4 տոկոսը, «Միասնական հայրենիք» կուսակցությունը՝ 17 365 ձայն կամ ընտրողների 23.63 տոկոսը, Արցախի «Արդարություն» կուսակցությունը՝  5865 ձայն կամ ընտրողների 7.9 տոկոսը, ՀՅԴ-ն՝ 4717 քվե կամ ընտրողների 6.4 տոկոսը, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը՝ 4 269 ձայն կամ ընտրողների 5.81 տոկոս»,- ասել է  Արզումանյանը։

Սրբուհի Արզումանյանը հավելել է, որ նախնական տվյալներով «Ազատ Հայրենիք» ՔՄԴ դաշինքը կունենա 19 մանդատ, «Միասնական Հայրենիք» կուսակցությունը՝ 9 մանդատ, «Արցախի արդարություն» և ՀՅԴ կուսակցությունները՝ 3-ական մանդատ, իսկ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը՝ 2 մանդատ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին