▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախում կորոնավիրուսով վարակման դեպք չի արձանագրվել. խուճապային լուրերը տարածվում են Ադրբեջանից

Արցախում կորոնավիրուսով վարակման դեպք չի արձանագրվել, խուճապային լուրերը տարածվում են Ադրբեջանից։

Այս մասին հայտարարել է Տեղեկատվության ստուգման կենտրոնը։ Ըստ կենտրոնիմեդիատիրույթում ֆեյսբուքյան խմբերի և կեղծ օգտատերերի միջոցով տեղեկություն է տարածվում, թե իբր Ստեփանակերտի կենտրոնական հիվանդանոց են տեղափոխվել 11 քաղաքացի և 27 զինծառայող՝ կորոնավիրուսի ախտանիշներով։

Նույն բովանդակությամբ  լուրը դեռևս մարտի 5-ին տարածվել էր Ֆեյսբուքում` Արցախի նախագահ Բակո Սահակյանի անունից ներկայացող, սակայն Ադրբեջանից կառավարվող կեղծ էջի կողմից։ Թե՛ տարածվող լուրը, և թե՛ Բակո Սահակյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջ ունենալը հերքվեցին։

«Սակայն Հայաստանում կորոնավիրուսի հաստատված նոր դեպքերին զուգահեռ՝ ապատեղեկատվությունը կրկին սկսեց շրջանառվել։ Տեղեկատվության ստուգման կենտրոնը կապ է հաստատել նաև Արցախի Առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի հետ, որը ևս հերքել է տարածվող լուրը՝ հայտնելով, որ Արցախում վիրուսի ներթափանցման որևէ դեպք չկա  և իրականացվում են բոլոր անհրաժեշտ կանխարգելիչ միջոցները»,- գրել է Տեղեկատվության ստուգման կենտրոնը ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին