▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախում զոհված հրամանատար Սլավիկը հոսպիտալից էր «փախել» իր զինվորների կողքին լինելու համար

«Սլավիկը սպա էր, 40 տարեկան, դեռ մանկուց դաստիարակվել էր՝ որպես զինվորական, որպես սպա»,- Արցախում զոհված Սլավիկ Նիկոլայի Ավետիսյանի մասին 168․am-ին պատմել է նրա համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Սարիբեկյանը:

/filemanager/uploads/2020/10/week-1/Slavik_Avetisyan.jpg

Նրա խոսքով՝ Սլավիկի հայրը և եղբայրը ևս զինվորականներ են:

«Իրենք 2 եղբայր են, 1 քույր: Հայրը, կարծեմ՝ պահեստազորի սպա է, իսկ եղբայրն այս պահին ճակատում է, կռվում է: Սլավիկն ամուսնացած էր, ունի 2 աղջիկ, շուտով երրորդ երեխան կծնվի»,- ասել է նա:

Գոռ Սարիբեկյանը նաև պատմել է, որ Սլավիկը չնայած  վիրավորված հոսպիտալում էր, այդուամենայնիվ գնացել և մինչև վերջ կռվել է՝ պաշտպանելով իր զինվորներին, հայրենիքը:

«Կռվի ժամանակ վիրավորվել էր, հոսպիտալից «փախել» է, ասել է՝ իմ զինվորները չպետք է մենակ մնան, առանց ինձ: Գնացել է զինվորների մոտ: Հետո տեսնելով իրենց ուղղությամբ եկող կրակը, զինվորներին ասել է՝ պպզեք, ու ինքը սկսել է կրակ բացել, որ թշնամուն լռեցնի, ու այդ ընթացքում մահացու հարված է ստացել, կյանքի գնով փրկել է զինվորներին. հրամանատարի, զինվորականի հոգեբանություն»,- նշել է համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Սարիբեկյանը:

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին