▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Տպավորություն է , որ ինչ որ բան եք ծխել, հարգելի պատգամավոր...

Խմբակային բռնաբարության համար դատապարտված ընտրակեղծարարը Հյուսիս-հարավից ինչքա՞ն լափած կլինի

Եթե պարոն Ծառուկյանը կարծում է, որ իր քաղաքական հայտարարությունները կշեղեն քննության բնականոն. . .

Առա՛ջ, պարոն Ծառուկյան, ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ն սպասում են Ձեզ․ Ռուբեն Ռուբինյան

Շրջայց ենք կատարել «Նորք Ինֆեկցիոն»-ում և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում

Արթուր Վանեցյանը դատի է տվել վարչապետին եւ նրա խոսնակին․ պահանջում է նաեւ 2 մլն դրամ

Հետախուզում է հայտարարվել Գագիկ Խաչատրյանի մյուս որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ. նա. . .

Պարետի նոր որոշումը՝ նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեությունը արգելելու մասին

Ռուստամ Բադասյանը՝ ոստիկանների կողմից քաղաքացուն բերման ենթարկելու տեսանյութի մասին

Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվեց ՊԵԿ նախագահ

Հայկ Մարությանի օրոք հետիոտնային անցումի վրա բուտկա է հայտնվել. Դավիթ Խաժակյան

Նիկոլ Փաշինյանը՝ մետրոյի աղջկա լուսանկարը հրապարակելու մասին

Ելնում ենք այն կանխավարկածից, որ համավարակի գագաթնակետը պետք է լինի հունիսի վերջին. Փաշինյան

Պատերազմ է, ժողովուրդ...Բժիշկ

Քննարկել ենք տոտալ արգելափակումների փուլ մտնելու տարբերակը. Փաշինյան

Դրա արդյունքն այսօր կտեսնեք. ԱԱԾ տնօրենը՝ ռեստորանում ԱԱԾ-ականների համազգեստով բեմականացման մասին

Արմեն Սարգսյանն իր աջակցության պատրաստակամությունն է հայտնել Արսեն Թորոսյանին

ԱԱԾ տնօրենը ՝ Գուրգեն Խաչատրյանի և Միքայել Մինասյանի մասին

Երբ ուժ չենք կիրառում, ասում են՝ մեղմ եք, թավշյա եք, երբ կիրառում ենք, դիտարկում են բռնություն

Ով պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա դավաճանում է ազգին․ Լևոն Տեր-Պետրոսյան

Վարչապետը պահանջել է ոստիկանությունից կոշտ գտնվել․ Մանե Գևորգյան

Շատ ծանր է, մինչև չընկնեք, չեք զգա. կորոնավիրուսով վարակված տղամարդու հորդորը

Դա քաղաքացու հանդեպ ստորություն է. լարված վիճակ ոստիկանության բաժնում

Երբևէ տեսե՞լ եք, թե նախկին պաշտոնյաները ինչ ձևով էին շրջում. Մարիամ Փաշինյան

Էս ոստիկանները պետք է ազատվեն աշխատանքից․ Գևորգ Պետրոսյան

Աբսուրդ է. երկրի ներսից կոչ են անում Ադրբեջանին հարձակվել Հայաստանի վրա. Տաթևիկ Հայրապետյան

Ոտքը մարդու գլխին դնելու հիմնավորում կա՞ արդյոք․ Էդմոն Մարուքյան

Մարդիկ պետք է ենթարկվեն կանոններին, ողբերգություն չի լինի, եթե 5 ամիս մեծ խնջույքներ չանեն․ պատգամավոր

Բոլորին խնդրում եմ չտարածել աղջկա լուսանկարը. ՄԻՊ-ը՝ վարչապետի հրապարակման մասին

Հասարակությանը՝ տեղեկատվական տեռորի են ենթարկում. նպատակը՝ իշխանության հրաժարականի պահանջն. . .

Վարչապետի հրավերով մոտ 1 շաբաթ է մասնակցում եմ պարետատան նիստերին, այլ մեկնաբանությունները. . .

Նիկոլ Փաշինյանը՝ դիմակ չկրող քաղաքացու նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքի մասին

«Գլորիա» կարի ֆաբրիկայի 115 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս

Ոստիկանությունը այն ռեստորանում է, որտեղ տեղի է ունեցել «ԱԱԾ» մասնակցությամբ հարսանեկան անակնկալը

Հեռու չէ այն օրը, երբ Իլհամ Ալիևը կհայտնվի դատապարտյալի աթոռին․ Արայիկ Հարությունյան

Կոչ եմ անում ձեզ հայտնի «ընդհատակյա» խնջույքների, ծնունդների, հարսանիքների մասին. . .

Վերջապես` դադարեք պետությունը կառավարել ֆեյսբուքով. Զոհրաբ Եգանյան

Ներողություն եմ խնդրում բոլորից, ում հասցեին իմ էջում որևէ թթու խոսք է հնչել. Նիկոլ Փաշինյան

Կորոնավիրուսից մահացածներից ամենաերիտասարդը 33-ամյա կին է, ամենատարեցը՝ 78-ամյա տղամարդ

Հունիսի 5. Մեկ օրում կորոնավիրուսի 596 նոր դեպք է հաստատվել

Մի´ արա, պարզապես մի´ արա...Վանեցյանը՝ Փաշինյանին

ՊԵԿ-ում առաջիկայում նոր փոփոխություններ կլինեն. Նիկոլ Փաշինյան

Չեմ ցանկանում մարդկանց վատ դրության մեջ դնել, բայց սա անընդունելի է. Մարիամ Փաշինյան

Լայնածավալ ստուգումներ ՊԵԿ-ում. Դավիթ Անանյանին հավանաբար կփոխարինի Շուշանիկ Ներսիսյանը

Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում

Ռաֆիկ Մաշադյանը և այլք հրաժարականներ են ներկայացրել

«ԱԱԾ-ի դիմակավորներն ու ոստիկանության կարմիր բերետավորները»՝ հարսանիքի անակնկալ հյուրեր

Սաթենիկ Սաֆարյանի պայքարն իրեն պատուհասած ծանր հիվանդության դեմ ապարդյուն էր

Վաղը Ջրվեժի Villa-ում 100 հոգանոց հարսանիք են կազմակերպելու․ Փաշինյանը նամակ է հրապարակել

Պաշտպանիչ դիմակները կվաճառվեն նաև ինքնաշխատ տաղավարների միջոցով

Արցախյան թավիշն այլ բանի կարող է վերածվել. Արփինե Հովհաննիսյան

ԱԺ նախկին փոխխոսնակ  Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ակնհայտ է, որ հայտնի շրջանակների ( նույն տեղից ֆինանսավորվող) սիրտը նույնիսկ նման բարդ իրավիճակում եւ նույնիսկ Արցախում հեղափոխություն է ուզում ու, դրանով պայմանավորված, թմբկահարում են իրենց հայտնաբերած խախտումները: Տեղական սադրիչն էլ օգտագործում է ոչ լեգիտիմ բառը՝ ժանրի կանոններին համահունչ։ Մեր թավիշը իրենց քիչ է, հիմա էլ արցախյանն են ուզում։
Նրանք համառորեն չեն ուզում հասկանալ, որ

նախ՝ թեև որոշակի խախտումներին, որոնք արձանագրվել են նաև մեր դիտորդական առաքելության կողմից, ( պատկերացնում ե՞ք բացի իրենցից էլի առաքելություն է եղել ու շատ տեղամասերում) դրանք չէին կարող ունենալ ազդեցության ընտրության ելքի վրա։
Սրա համար պետք չի որեւէ թեկնածուի դեմ կամ կողմ լինել։ Տարրական տրամաբանություն է պետք։

երկրորդ՝ իրենց նախընտրած թեկնածուն հավաքել է 26 տոկոս ձայն` ի համեմատություն մյուս թեկնածուի 49-ի տոկոսի,

երրորդ` իրենց նախընտրած թեկնածուն այդ ցուցանիշի համար պարտական է ոչ թե իրեն, այլ իրեն աջակցող ուժերին, օրինակ` Սամվել Բաբայանին: Սրա ամենապարզ վկայությունն այն է, որ ընտրությունները բոյկոտելու հայտարարություն տարածած թեկնածուի կուսակցությունների դաշինքը չի կարողացել հայտնվել խորհրդարանում:

Ավելին՝ ուշագրավ է, որ Մասիս Մայիլյանը ընտրությունները բոյկոտելու մասին հիշել է ոչ թե ընտրությունների առաջին փուլում, այլ երկրորդ, երբ թերեւս նրա քաղաքական հաշվարկների հիմք հանդիսացած մեկնարկային տվյալները իր համար անդառնալի փոփոխությունների են ենթարկվել, և միակ փրկությունը բոյկոտով սեփական պարտությունը քողարկելն է:

Սիրելի, շատ սիրելի արցախցինե՜ր թույլ մի՜ տվեք ձեզ ներքաշեն անկայունության հորձանուտ։ Դա քաղաքացիական գիտակցության զարթոնք չէ, այլ պարզունակ մանիպուլյացիա։ Աստված մի՜ արասցե, մի վտանգի դեպքում նրանք՝ այսօրվա գոռգոռացողները, հօդս են ցնդելու։

Կարևոր է նաև իմանալ, թե ինչ է սպասվում Արցախի ընտրական գործընթացներում զուտ իրավական տեսանկյունից: Արցախի ընտրական օրենսգրքի համաձայն ԿԸՀ-ը ուժը կորցրած է ճանաչում թեկնածուի գրանցումը, եթե նա քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 18:00-ն, դիմում ներկայացրել իր թեկնածությունը հանելու վերաբերյալ: Մասիս Մայիլյանը հայտարարել է միայն իր բոյկոտի մասին, և նրա հաղորդագրությունից պարզ է, որ դիմում չի ներկայացրել ԿԸՀ: Սա նշանակում է, որ չնայած բոյկոտի կոչերին` նրա անունը կլինի քվեաթերթիկում: Միևնույն ժամանակ՝ ըստ Արցախի Սահմանադրության երկրորդ փուլում Արցախի Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որին կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ: Այսպիսով` ապրիլի 14-ին քվեաթերթիկում կլինեն երկու անուններ, և ընտրված կհամարվի առավել թվով ձայներ ստացած թեկնածուն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն ավելին