▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արծրուն Հովհաննիսյանը հերքում է թշնամու` Ջաբրայիլը, Հադրութը և հարակից գյուղերը գրավելու մասին հայտարարությունները

Այսօր ադրբեջանական պաշտոնական շրջանակները և լրատվամիջոցները հայտարարում էին, որ գրավել են Ջաբրայիլը, Հադրութը և հարակից գյուղերը։ Դա մեղմ ասած ծիծաղելի է, որովհետև ես հենց այդ պահին գտնվում էի Հադրութ քաղաքում, և նման բան չկա։ 

Այս մասին հոկտեմբերի 9-ին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ավելին ասեմ, կոնկրետ այդ ուղղությամբ՝ այսինքն մերձարաքսյան հովտից դեպի հյուսիս ակտիվ մարտական գործողություններ ընդհանրապես չէին ընթանում»,- ընդգծեց Հովհաննիսյանը:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին