▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արծվիկ Մինասյանը՝ իր մասնակցությամբ աղմկահարույց «ստոպ կադր»-ի մասին

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից հրապարակած ստոպ կադրին, հայտարարել է, որ նրանք դատական հայց են ներկայացրել վերջինիս դեմ.

/filemanager/uploads/2020/01/week-4/Arcvik_Minasyan.jpg

«Նախ ասեմ, որ նկարն, ինչպես բազմիցս, պարզաբանումը տրվել է, անհաջող մի ստոպ կադրի արդյունք է և դա հետևանք էր այն երկխոսության, որը տեղի ունեցավ իմ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։ Երկխոսությունը հետևյալն էր՝ երբ երդման ավարտից հետո ես «Առաջն Աստված» արտահայտությունն արեցինախագահն ասաց՝ «շատ լավն էր» և երբ արդեն վարչապետն էր շնորհավորում, ասաց՝ «այնքան լավն էր, որ կարո՞ղ է տեքստը փոխենք», և որպեսզի այդ ծիծաղը միջիցս չարտահայտվի տեսախցիկների առաջ, գլուխս թեքեցի՝ ստացվեց անհաջող կադր։ Եթե տեսանյութը ուշադիր նայեք՝ կտեսնեք, որ չկար ոչ մի նման վարքագիծ։ Ի վերջո, խոնարհումը առաքինության նշան է, բայց որպես կանոն գլուխ եմ խոնարհում հուշարձանի, հուշատախտակի կամ մահացածի առաջ, և ես չեմ կարծում, որ նման անհաջող կադրը կարող էր դառնալ այն վարքագծի առարկան, ինչ-որ իրենք են փորձում ներկայացնել, առավել ևս, երբ մենք խոսում ենք քաղաքակիրթ հասարակության մասին։ Իսկ իշխանության  նման էժանագին  պահվածքը, խոսում  է նրանց ցածր մակարդակի մասին»։ 

Հիշեցնենք, որ պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր ստորև ներկայացված լուսանկարը՝ շփոթելով Հրայր Թովմասյանի հետ։ Նա այդ լուսանկարով ցույց էր տվել, թե ինչպես է, իբր, Հրայր Թովմասյանը շողոքորթում իշխանությանը։ Քիչ հետո Բաբաջանյանը, հասկանալով իր սխալը, ֆեյսբուքյան էջից հեռացրել էր այդ գրառումը։ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին