▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արդեն 10-րդ օրն է՝ քար լռություն՝ լեռնասերների, արշավական համայնքի կողմից»

Ակտիվիստ Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էս քանի օրվա ընթացքում շատ հասարակական կառույցներ և անհատներ հանդես եկան միասնական հայտարարություններով` ի պաշտպանություն Հատիսի: Բայց արդեն 10-րդ օրն ա՝ քար լռություն՝ լեռնասերների, արշավական համայնքի կողմից (բացառությամբ 2 հոգուց), որն ամենաշատ շահագրգռվածը պետք է լիներ՝ լեռը չավիրվելու հարցում: Հա սպասում էի, որ հեսա միասնական տեքստ/հայտարարությունով հանդես կգան, կառաջարկեն ինչ-որ գործողությունների պլան կամ եղածներին կարձագանքեն: Ուղղակի չգիտեմ՝ ինչ մտածեմ: Նոր նայում էի, որ ֆեդերացիայի էջում Աշոտի առաջարկներին ոչ մի արշավական ակումբի ղեկավար նույնիսկ ռեակցիա չի տվել: Չալարեցի, նայում եմ իմ վերջին 10 օրվա պոստերին էս թեմայով, էլի նույնը՝ 0 ռեակցիա, բացի 1 հոգուց: Չնայած, ոնց որ թե, երբեք սենց միասնական չի եղել էս համայնքը՝ միասնական լուռ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին