Արդեն 92 հոգու՝ որպես 3-րդ անձ դուրս ենք հրավիրել ավտոմեքենաներից։ 2 ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցի նկատմամբ միջոց ենք կիրառել։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհերյանը։
«Մինչեւ 16։00-ն հրահանգ է իջեցվել, որպեսզի հնարավորինս քաղաքացիների հետ բացատրական աշխատանքների միջոցով կարողանանք պրոցեսը կարգավորել։ Բայց 16։00-ից հետո՝ օրենքով սահմանված կարգով կանցնենք մեր գործողություններին»,- ասաց փոխոստիկանապետը։
ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհերյանի ու ԱՆ Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում: