▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արդեն սկսվել է...Նախարարը՝ Վարչապետին

Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։հայտարարեց, որ տարվա վերջում տնտեսությունն արտահանման աճ է ունենալու` հավելելով, որ երկրում ներդրումային ակտիվություն կա, ներդրողներին նախընտրական իրավիճակն այդքան չի անհանգստացնում, և ներդրումներ արվում են։

«Տարին նոր է սկսվել, ես կարող եմ ասել, որ մեր կանխատեսումներով՝ արդյունաբերության աճ տարվա վերջում առնվազն 6-7% կարձանագրենք, և միջինում 20-30% արտահանման աճ կարձանագրենք»,- նշեց Սուրեն Կարայանը:

Ըստ նրա՝ բյուջեի հիմքում դրված 3.2% տնտեսական աճը կապահովվի։

Լրագրողների այն հարցին՝ կարո՞ղ ենք ակնկալել ներդրումային բում, Ս.Կարայանը պատասխանեց. «Արդեն սկսվել է»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին