▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արդիական թվաց նաև վարչապետի կարգավիճակում. Փաշինյանը հիշել է 2010-ին քրեակատարողականում գրած «Իմ վախը» հոդվածը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշել է 2010-ին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի մենախցում գրած հոդվածը:

Նա ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է հոդվածի լուսանկարն ու կից գրել.  

«Այս հոդվածը գրել եմ 2010 թվականի դեկտեմբերի 23-ին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի մենախցում։ Մի քանի օրից այն տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթում։

Որոշ ժամանակ անց տեղադրվել է «ՀԺ»-ի կայքում եւ արդեն որպես ԱԺ պատգամավոր այն տեղադրել եմ ֆեյսբուքյան իմ էջում։

Փաստորեն, հոդվածը որ գրել էի որպես քաղբանտարկյալ, ինձ արդիական թվաց նաեւ երբ պատգամավոր էի։ Այսօր՝ չգիտեմ ինչու՝ հիշեցի, ու այն ինձ արդիական թվաց նաեւ վարչապետի կարգավիճակում»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին