Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը տեսանյութ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․ Արդիականացվել է «Մեկ պատուհան» համակարգը՝ քաղաքացիների հարմարավետության, աշխատանքների առավել արագ կազմակերպման նպատակով:
Հիմնանորոգվել է «Մեկ Պատուհան» ծառայության Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի շենքի 1-ին հարկը, ինչի շնորհիվ արաբկիրցիները այսուհետ բոլոր հարցերի պատասխանները կստանան նորացված համակարգով:
Նորոգման շրջանակներում ներդրվել է նաև հերթագրման համակարգ։ Այսուհետ կարելի է բոլոր դիմումները ներկայացնել և պատասխանները ստանալ «Մեկ պատուհանից», իսկ վճարումները հնարավոր է կատարել տեղում՝ առկա Հայփոստ ծառայության, կամ տերմինալի միջոցով:


