«Կարծում եմ մենք պետք է շատ լուրջ քննարկենք ԲՀԿ-ան այս «պատգամավորի» հոգեբանական սրացման պատճառները, արդյոք այս սրացումը կապված է կառանտյայի հետ, թե տարիներ շարունակվող ծաղրի հետևանքով հոգեբանական պոռթկում է:
Խոստանում եմ հրապարակավ պարզել»,– ֆեյսուքում գրել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ավելի վաղ արված ֆեյսբուքյան գրառմանը:
Գևորգ Պետրոսյանը կիսվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան լայվով, որում վարչապետը զանգահարում էր պատահական քաղաքացիների ու զրուցում նրանց հետ։
«Armnews-ով կոմեդիա է ցուցադրվում՝ «Զանգ քաղաքացիներին»...
Նայեք, բայց չվատանաք...»,– գրել էր նա։