▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արդյո՞ք սրա համար անգամ Եռաբլուրի եռապատիկ մեծացումն է ձեռքբերում, գուցե իր հաջորդ 100 փաստի մեջ դա է՞լ ներառի. Դավիթ Գրիգորյան

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի նախկին մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սրա անգամ սգո օրվա ուղերձն է քաղաքական.

Դավաճանը սգո օրվա ուղերձ է հղում ու էլի բոլորին մեղադրում պարտությունների համար՝ մեծահոգաբար հիշեցնելով.

֊ Ես իհարկե ստանձնել եմ պատասխանատվությունը, բայց չի նշանակում, որ միայն իմ մեղքով է։

Էսպիսի անպատասխանատուն, իր պաշտոնի կշիռն ու արժեքը, պատասխանատվության աստիճանը չընկալողն ինչպե՞ս այսօր պիտի առաջնորդի Եռաբլուր գնացող սգո երթը։

Արդյո՞ք սրա համար անգամ Եռաբլուրի եռապատիկ մեծացումն է ձեռքբերում։ Գուցե իր հաջորդ հարյուր փաստի մեջ դա է՞լ ներառի։

Հայրենիքը կործանման տարածը Եռաբլուր մտնելու իրավունք չունի, իսկ նիկոլին հետևողների համար սա դառնալու է ոչ թե սգո, այլ ամոթի երթ։

Ցավում եմ բոլոր նրանց համար, որոնց ստիպողաբար են տանելու այսօր երթի։ Շատերն իրենց օրվա հացը պահպանելու համար են գնալու այդ քայլին »։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին