▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առևանգման ու ծեծի մեջ իր դերակատարում ունենալը որակում է անհեթեթություն. «ՉԻ»

«Երեկ մամուլում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ փետրվարի 7-ին Երևանի Տոլստոյի փողոցից ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանի առևանգման ու դաժան ծեծի գործով քննչական մարմիններում հետաքրքիր վարկածներ են շրջնաովում: Ըստ որոշ վարկածների՝ Արտակ Խաչատրյանի հետ տեղի ունեցածի մեջ դերակատարում ունի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանը: «ՉԻ»-ն փորձեց այս առնչությամբ մեկնաբանություն ստանալ անձամբ Աբրահամ Մանուկյանից:

 

Ի պատասխան պատգամավորը նշեց. «Մարդիկ երբ սկսում են անգործ մնալ, ինչ անհեթեթություններ ասես չեն հորինում, իսկ ես նմանատիպ անհեթեթություններին ընդհանրապես ուշադրություն չեմ դարձնում: Կրկնում եմ՝ անհեթեթ խոսակցություններ են, չեմ ուզում որևէ, նշանակություն տալ այդ անհեթեթություններին»»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր «Չորրորդ իշխանություն» թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին