Աստղագետները հայտնաբերել են, որ 70,000 տարի առաջ մեր Արեգակնային համակարգի կողքով օտար աստղ է անցել։ Ոչ մի այլ աստղ հայտնի չէ, որ մեզ երբևէ այդքան մոտեցած լինի։ Ըստ միջազգային թիմի հետազոտողների, այն հինգ անգամ ավելի մոտ է եղել, քան մեր ներկայիս ամենամոտ Պրոքսիմա Կենտավրոսի աստղը։ Այդ կարմիր թզուկը, որը հայտնի է որպես Շուլցի աստղ, հետաքրքրական է նրանով, որ հասել է Արեգակնային համակարգի մի տիրույթի, որը հայտնի է որպես Օորտի ամպ։ Շուլցի աստղն իր ճանապարհորդության ընթացքում միայնակ չի եղել, այն ուղեկցվել է մի օբյեկտի կողմից, որը հայտնի է որպես գորշ թզուկ։ Դրանք, ըստ էության, չկայացած աստղեր են, որոնք չունեն բավականաչափ զանգված իրենց միջուկներում ջերմամիջուկային ռեակցիաների ընթանալու համար։ Աստղի հետագծի հետագա դիտումները վկայում են, որ 70,000 տարի առաջ այս տիեզերական օբյեկտն անցել է Արեգակից 0.8 լուսատարի հեռավորության վրա։ Նշենք, որ Պրոքսիմա Կենտավրոսը 4.2 լուսատարի հեռավորության վրա է։
Հայկական աստղագիտական ընկերություն