▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արևմուտքի հայտարարություններն անպատասխանատու են և ագրեսիվ. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօրվա ելույթի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը կտրուկ է արձագանքելու սադրիչ հայտարարություններին, բայց երբեք չի ձգտելու առճակատման արևլյան և արևմտյան գործընկերների հետ:

«Արևմտյան քաղաքական գործիչները փորձում են մեզ վախեցնել ոչ միայն պատժամիջոցներով, այլև ներքին խնդիրների սրումով: Կցանկանայի իմանալ՝ ինչ նրանք նկատի ունեն:Արդյո՞ք հույս ունեն վատթարացնել սոցիալ-տնտեսական վիճակը և դրանով առաջ բերել մարդկանց դժգոհությունը:  Մեր կարծիքով՝  նման հայտարարություններն անպատասխանատու են և ագրեսիվ, ուստի  համապատասխան ձևով դրանց կարձագանքենք»,-հայտարարել է Պուտինը, ապա հավելել.

«Միևնույն ժամանակ մենք առճակատման չենք գնա մեր գործընկերների հետ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին