▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արևմուտքում Պուտինի արարքները համարում են ոչ ադեկվատ

Ակնհայտ է, արևմուտքում շատերը չեն հասկանում ուկրաինական իրադարձությունների հանդեպ Պուտինի այդպիսի կտրուկ արձագանքի դրդապատճառը, որը համարում են «ոչ ադեկվատ», «իրականությունից կտրված» և այլն: Սա այդքան էլ այդպես չէ: Այս մարդը «նախկին» չեկիստ է, որն ամեն ինչի մեջ ռուսական շահն է փնտրում ամեն կերպ՝ ճնշելով, թռցնել-պոկելով, ահաբեկելով, շանտաժի ենթարկելով եւ այլն և պարծենալով, թե իբր իր օրոք Ռուսաստանը ոտքի է կանգնել եւ համաշխահային ազդեցության իր բեւեռն է շուտով վերականգնելու:

Նրա համար Եվրասիական միությունը ստեղծելու «գաղափարի» իրագործումը հավասարազոր է ռուսական կայսրության կամ ՍՍՀՄ-ի վերակագնմանը, որի ջատագովն ու անմնացորդ նվիրյալն է համարում իրեն: Իսկ Ուկրաինայում կատարվածը նա համարում է իր այդ «ռուսական երազանքի» փլուզում, որովհետև առանց Ուկրաինայի Եվրասիական միությունը ռուս-թուրքական մի խեղճուկրակ հետամնաց կազմավորում կլինի: Ահա սա է Պուտինի գժվելու իրական պատճառը:

Երջանիկ Աբգարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին