▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արևշատ համայնքի ղեկավարին խնդրել են պատից հեռացնել Նիկոլ Փաշինյանի լուսանկարը

Հենց նոր խոսեցի Արևշատ համայնքի ղեկավարի հետ և խնդրեցի պատից հեռացնել վարչապետի լուսանկարը։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրառել է արել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը:

Արևշատի ղեկավարին խնդրել են պատից հեռացնել վարչապետի լուսանկարը

«Մեր քաղաքական թիմի համար անընդունելի են հին Հայաստանում գործած արատավոր ավանդույթները։ ՀՀ պաշտոնյաների աշխատասենյակներում պատից կարող է կախված լինել միայն ՀՀ զինանշանը»,-գրել է նա:

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ տեղեկատվություն էր հայտնվել, որ Շիրակի մարզի Արևշատ համայնքի ղեկավար Սայադ Խաչատրյանը ՀՀ երրորդ նախագահ, պաշտոնաթող վարչապետ Սերժ Սարգսյանի լուսանկարը փոխարինել է Նիկոլ Փաշինյանի լուսանկարով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին