Դեկտեմբերի 22-ին, ժամը 20.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի 6-րդ բաժանմունքի ծառայողները «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի դիմացի ավտոկայանատեղիից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1984 թ. ծնված Սամվել Ե.-ին և 1991 թ. ծնված Վազգեն Ա.-ին: Վերջինս բերման եթարկվելու ժամանակ գետին է գցել պոլիէթիլենային տոպրակ՝ ջինսե 3 տաբատներով, և դեղնականաչավուն զանգվածով լցված «մարիխուանա» թմրամիջոցին նմանվող թղթե 2 փաթեթ:
Պարզվել է, որ ջինսե տաբատներից երկուսը Վազգեն Ա.-ն նույն օրը գողացել է նշված առևտրի կենտրոնում գործող խանութներից մեկից:
Վնասի չափը կազմում է 77.800 դրամ:
Կատարվում է հետաքննություն:
Առևտրի կենտրոնից գողություն կատարողի մոտ նաև թմրամիջոց է հայտնաբերվել
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet