▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արգամիչի աչքը լույս…

ԱԺ նստաշրջանին ընդառաջ

Մեկնարկում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանը։
Խորհրդարանի խմբակցություններից յուրաքանչյուրը յուրովի է դիմավորում այն։
ՀՀԿ–ն կռիվ է տալիս մի քանի ճակատով՝ ավանդական ընդդիմության, ակտիվացած Ռոբերտ Քոչարյանի դեմ ու իր ներսում։ Հատկապես վերջին կռիվը հեետաքրքիր է, որովհետև դրա արդյունքում՝ ուրվագծվելու է այն դաշտը, որով գնալու ենք 2017-18թթ–ի ընտրական ցիկլին։
ԲՀԿ–ն իրեն դրսևորեց նաև Ազատության հրապարակում՝ շեշտված ընդդիմադիր ելույթով, բայց խորհրդարանի պատերի ներսում՝ մնալու է այլընտրանքային։ Մանավանդ որ՝ այստեղ «Սերժիկ, հեռացի'ր» ճնշող կարգախոսը հնչեցնող չկա։
ՀԱԿ–ը կորցրել է փողոցի աջակցության ուժը, բայց հերթական նստաշրջանում կփորձի խաղարկել մարտիմեկյան թեման՝ գոնե առաջիկա հանրահավաքի շուրջ ինտրիգ պահելու համար։
ՀՅԴ–ն հանդես է գալու «դիվանագիտական ընդդիմության» կարգավիճակով՝ այդպես էլ չհստակեցնելով, թե Գերմանիայում դեսպան աշխատող ընկեր Վահանի համար ո՞ւմ հրամանն է կարևոր՝ ընկեր Հրանտի, թե՞ հանրապետության նախագահի։
ՕԵԿ–ի մասին հիշելու հատուկ առիթներ չենք ունենա, եթե պարբերաբար ասուլիսներ չտա կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն, ով ՕԵԿ թերևս միակ լուրջ ռեսուրսն է։
Գլխավոր սյուրպրիզը մատուցելու է «Ժառանգությունը», որի անփոխարինելի սոխակ Զառան այս նստաշրջանից բացակա է լինելու։ Արգամիչի աչքը լույս…

 

 

Սուրեն Սուրենյանց

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին