ՀՀ անկախության օրվա առթիվ «Եռաբլուր» է այցելել «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։ «Խոսելու շատ սիրտ չունեմ այսօր, որովհետև այդքան ցավ, տառապանք, հիասթափություն, կեղծավորություն կա մեր մեջ, որ պիտի դուրս գա 33 տարի անց»,- ասել է նա։ «Մեր պատմությունը շարունակվում է, այստեղ ամփոփված են մեր հերոսները, ովքեր տվեցին իրենց կյանքը հայրենիքի համար։ Դա մենք պետք է իմաստավորենք մեզ փոխելով՝ վերից վար, ձախից աջ, իշխանությունից ընդդիմություն։ Բոլորիս մոտ կա այդ տենչանքը, որ ապրենք իրավական, անկախ, ոչ թե հռետորաբար ինքնիշխան Հայաստանում, այլ իրապես ամենապատկան ՀՀ-ում»,- հավելել է Հովհաննիսյանը։ |
Արժանապատվություն ու Հայրենիք հետ բերել․․․Րաֆֆի Հովհաննիսյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet