▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արման Սահակյանի կինն ընտրողների հավաքագրմամբ է զբաղված. ձայնագրություն

Armtimes.com-ն այսօր ահազանգ էր ստացել, որ Երեւան քաղաքի թիվ 38 մանկապարտեզի տնօրեն Սեդա Հակոբյանը հրահանգում է իրենթակայությամբ աշխատող մարդկանց, որպեսզի վերջիններս մարզերում բնակվող իրենց հարազատներին վերագրանցեն թիվ 2 ընտրատարածքում: Բանն այն է, որ Սեդա Ղուկասյանը կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի կինն է, իսկ Արման Սահակյանը պատգամավորության թեկնածու է եւ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել է թիվ 2 ընտրատարածքում:

Ահազանգի իսկությունը ստուգելու համար որպես Արման Սահակյանի շտաբի աշխատակից ներկայանալով դիմեցինք մանկապարտեզի աշխատակիցներին, սակայն նրանք խուսափեցին տնօրենի հանձնարարականի վերաբերյալ որեւէ բան ասել:

Միակ տարբերակը մնաց անձամբ Սեդա Հակոբյանի հետ խոսել նույն եղանակով: Թիվ 38 մանկապարտեզի տնօրենի հետ մեր զրույցը ներկայացնում ենք ստորեւ:

- Ալո, բարեւ ձեզ:

- Բարեւ ձեզ:

- Տիկին Հակոբյան դո՞ւք եք:

- Այո:

- Ներողություն, ինձ պարան Սահակյանի շտաբից էին ասել գրանցումների հետ կապված: Հիմա մարդ կա, բայց Արաբկիրում ա գրանցվում, նորմա՞լ ա:

- Հա:

- Ոչ մի խնդիր չկա չէ՞, ինքը կկարողանա հանգիստ մասնակցի ընտրությանը, պրոբլեմ չի լինի չէ՞:

- Եթե Արաբկիրում ա, չէ:

- Իսկ ընդե մի հատ նուրբ բան կար, Ազատության պողոտայի ինչ-որ մի մասն Արաբկիր ա, մյուսը՝ Քանաքեռը, մյուս մասը չի լինի չէ՞:

- Չէ, թող լինի, կասեք ում ընտրի, բայց Արաբկիր ա պետք:

- Հասկացա:

- Մենակ Արաբկիր հասցեն տաք մեզ: Ասեք, թե տվյալ հասցեում ով կա, որ մենք էլ տանք Արաբկիրում:

- Պարտադիր պետք ա ասվի չէ՞ պարոն Սահակյանի մասով:

- Հա, ըհն, իհարկե:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Այլ կայքերից և տելեգրամ-ալիքներից վերահրապարակումների սկզբնաղբյուրը նշվում է. Դրանցում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին, որը կհրապարակվի անմիջապես
Հասարակություն ավելին