▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմավիրցի փոքրիկը 4 միլիոն դրամի ընկույզ է վաճառել՝ գումարը փոխանցելով հիմնադրամին

Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ  այսօր սիրով ընդունել է արմավիրցի փոքրիկ Վահե Հովհաննիսյանին, որը պատերազմի ծանր օրերին քաղաքի տարբեր հատվածներում ընկույզ էր վաճառում և հավաքված ամբողջ գումարը՝ ավելի քան չորս միլիոն դրամ, փոխանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

«Անձամբ իմ և արմավիրցիների անունից շնորհակալություն եմ հայտնել Վահեին՝ հայրենասիրության այս հրաշալի օրինակի համար»,- նշել է քաղաքապետը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին