▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմավիրի բանտից երևանյան ԲԿ տեղափոխված դատապարտյալը դիմել է փախուստի

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 08։00-ից 08։30-ն ընկած ժամանակահատվածում Աջափնյակ վարչական տարածքում գործող ՀՀ առողջապահության նախարարության Մաշկաբանության ազգային կենտրոնից փախուստի է դիմել կալանավայրից նշած կենտրոն տեղափոխված անձը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փախուստի դիմած դատապարտյալը 41-ամյա Գասպար Վ․-ն է, ով դատապարտված է եղել ՀՀ ՔրՕրի 177 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։

Նրան «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից բժշկական հետազոտաման նպատակով տեղափոխել են նշված կենտրոն։ 

Նա մտել է 2-րդ հարկում գտնվող լոգարան լոգանք ընդունելու։ Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները մնացել են դռան մոտ, ապա երբ տեսել են, որ նա չի արձագանքում, բացել են լոգարանի դուռը և նկատել, որ նա այնտեղ չի։

 2-րդ հարկի պատուհանից նա թռել է «նավեսի» վրա, ապա այնտեղից ոտքով դիմել փախուստի։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նրա փախուստի պահը արձանագրվել է նաև բժշկական կենտրոնում տեղադրված տեսախցիկների կողմից։

Այս պահին շարունակվում են նրա որոնողական աշխատանքները։

Այսօր առավոտյան «Մաշկաբանության ազգային կենտրոնում» բուժվող կալանավոր է փախուստի դիմել, որին հաջողվել է գտնել, տեղեկությունը հայտնում է քրեակատարողական ծառայությունը։

Նշվում է, որ նախկինում մի քանի անգամ դատապարտված Գասպար Պողոսյանը (1981թ․ ծնված ) հիվանդանոց էր տեղափոխվել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից։ Նոյեմբերի 25-ից նա ստացիոնար բուժման մեջ էր գտնվում:

«Այսօր առավոտյան` ժամը 8։30-ի սահմաններում, տղամարդը դիմել էր փախուստի հիշյալ կենտրոնի լոգասենյակի պատուհանից։ Այսօր` ժամը 16։00-ի սահմաններում, քրեակատարողական ծառայողները կալանավորված անձին հայտնաբերել են Արարատի մարզի Ավշար համայնքում»,–ասված է հաղորդագրության մեջ։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին