▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմավիրում 27-ամյա կինը ամուսնու եղբորը մեղադրել է իրեն բռնաբարելու մեջ

1in.am-ը գրում է.

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ ավարտվել է մարզի գյուղերից մեկի 27-ամյա բնակչուհու գործի դատական քննությունը:

Նինա Թ.-ն (անունը փոխված է) մեղադրվում էր սուտ մատնություն կատարելու համար:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հուլիսի 25-ին Նինա Թ.-ն ոստիկանությունում իրականությանը չհամապատասխանող սուտ հաղորդում է տվել, թե նույն օրը, գիշերվա ժամը 1-ն անց 30-ի սահմաններում իր տան հյուրասենյակում ամուսնու եղբայրը բռնություն է գործադրել իր նկատմամբ ու «իր կամքին հակառակ բնական ճանապարհով սեռական հարաբերություն է ունեցել իր հետ»:

Ծանր հանցագործության համար մեղադրելով ամուսնու եղբորը՝ Նինա Թ.-ն մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելու դիտավորությամբ իր հայրական տանը անձամբ պատռել է իր շրջազգեստն ու ներքնազգեստը:

Պատռված շորերը նա հաջորդ օրը՝ հուլիսի 26-ին, ներկայացրել է քննչական վարչություն ու հայտարարել է, որ բռնաբարության ժամանակ դրանք իր հագին են եղել ու պատռվել են բռնաբարողի՝ ամուսնու եղբոր կողմից:

Չնայած պատռված ներքնազգեստի առկայությանը՝ բռնաբարության փաստը չի հաստատվել:

Նինա Թ.-ն մեղադրվել է ծանր հանցագործության մեջ մարդուն սուտ մեղադրելու, մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին