▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմավիրում բերման են ենթարկվել «քրեական ենթամշակույթ» կրող անձինք

«Քրեական ենթամշակույթի» դեմ հետևողական պայքարը շարունակվում է՝ հանրային անվտանգության ապահովման նպատակով։ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողները հերթական հատուկ միջոցառումն իրականացրին Արմավիրի մարզում։ Օպերատիվ տեղեկությունների հիման վրա տարբեր կասկածանքներով ոստիկանության Արմավիրի, Վաղարշապատի, Մեծամորի և Բաղրամյանի բաժիններ բերման են ենթարկվել քրեական ենթամշակույթ կրող և այդ ենթամշակույթին հարող անձինք։

Կատարվել են անձնական խուզարկություններ ու մեքենաների զննություններ։ Հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգվածներ, կամավոր հանձնվել է ապօրինի զենք-զինամթերք, այդ թվում՝ ատրճանակ։

/filemanager/uploads/2020/02/week-2/Armavir_goxer.jpg

Հասարակական անվտանգության ապահովումը ոստիկանության առաջնային խնդիրներից է։ Այս համատեքստում քրեական ենթամշակույթ կրող անձինք մշտապես լինելու են ոստիկանության օպերատիվ տեսադաշտում՝ հանուն հասարակության անվտանգության։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին