▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Աշոտյանի հետ սուրճ խմողը Ռուբեն Ռուբինյանն է. Էդմոն Մարուքյան

 

Այսօր՝ հունվարի 22-ին, ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով «Իմ քայլի» պատգամավորների այն հայտարարությանը, որ ԼՀԿ-ականները կարոտել են ՀՀԿ-ին, ակնարկում են, որ գուցե սուրճ խմելու գնան ՀՀԿ-ականների հետ, կարոտն առնեն, նշել է.

«Մարդկային հարաբերությունների մակարդակում որեւէ բարդույթ չունեմ, որեւէ մեկի հետ սուրճ խմելու. երկրորդ, երբ մենք իշխող մեծամասնությանը համեմատել ենք նախորդ իշխանության հետ, այդ իշխանությանը ամենավատ ձեւակերպումներն իրենք են տալիս:

Ինչ վերաբերում է Ռուբեն Ռուբինյանի հայտարարությանը, թե եթե կարոտել եք, գնացեք հետները սուրճ խմեք, ես ուզում եմ նրան հիշեցնել, որ ինքը խնդրել էր Արմեն Աշոտյանի հետ հանդիպում: Հանդիպել էր «Թուֆենկյան» հյուրանոցում, սուրճ էր խմել Աշոտյանի հետ եւ խնդրել էր նրան, որ աջակցի, որ ՀՀԿ-ն դեմ չլինի, որ իրենք EPP-ի անդամ դառնան: Դա վերջերս է եղել: Ինքն է խնդրել, որ ՀՀԿ-ականներն իրենց կապերով աջակցեն, որ այդ բանաձեւը տապալվի: Լավ է արել, ի դեպ: Այսինքն լատենտ սուրճ խմող է, սուրճ խմողը ինձ մեղադրում է սուրճ խմելու մեջ: Ես խնդիր չունմ, բոլորի հետ էլ կարող եմ սուրճ խմել: Իր հետ սուրճ չեմ խմում, դրանից է նեղված, որովհետեւ անհետաքրքիր է իր հետ զրույցը»: Ռուբինյանի հետ ինչի՞ց խոսես»,- ասաց Մարուքյանը:

 

 

Դիտեք նաև՝ Գնացեք նախկին խորհրդարանի ձեր գործընկերների հետ սուրճ խմեքՎիճեցին Մարուքյանն ու Ռուբինյանը

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին