▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Սարգսյանը՝ Դասարան.am-ում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Դասարան» կրթական կենտրոն: Կենտրոնի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը հանրապետության նախագահին ծանոթացրել է կազմակերպության կառուցվածքին եւ կատարած աշխատանքներին: Արմեն Սարգսյանը զրուցել է արդիական կրթաձեւերին, ներառական կրթությանը եւ երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող աշխատանքային սեմինարի մասնակից ուսուցիչների հետ, ովքեր ներկայացնում էին մայրաքաղաքի և մարզերի դպրոցները, ինչպես նաեւ ներկա է գտնվել աշակերտների համար անցկացվող «Առաջին բուժօգնություն» հատուկ դասին:

 

 

 

 

 

 

 

 

 

Այցի ավարտին Հանրապետության նախագահին է ներկայացվել «Դասարան» կրթական ծրագիրը, մասնավորապես՝ «Դասարան»-ի կողմից մշակված E-stat առցանց վիճակագրական-վերլուծական գործիքը, որը հնարավորություն է տալիս ընդգրկուն կերպով դիտարկելու հանրակրթական համակարգի բոլոր շերտերն ու վերլուծելու դպրոցների արդյունավետությունը, աշակերտների կատարողականը, ինչպես նաեւ ժողովրդագրական տվյալների դինամիկան:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին