▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի և Բաբլոյանի հետ. հորդորում է լինել զուսպ և հանդուրժողական միմյանց հանդեպ

 

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը թեպետ աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում, բայց ուշադրությամբ հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Այս մասին տեղեկացնում են Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 «Հանրապետության նախագահը հեռախոսազրույցներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ. նրանք քննարկել են ստեղծված իրավիճակը։

 

'

 

 

 

 

 

 

Ազգային ժողովի կողմից ընդունված «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին նախագահ Սարգսյանը կանդրադառնա Երևան վերադառնալուն պես՝ նախաձեռնելով խորհրդակցություններ կառավարության ու Ազգային ժողովի ղեկավարության հետ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նախագահը հորդորում է լինել զուսպ և հանդուրժողական միմյանց հանդեպ և համոզված է, որ ստեղծված իրավիճակը հնարավոր է ու պետք է հանգուցալուծել Սահմանադրության և օրենքների շրջանակում՝ բանակցության և երկխոսության ճանապարհով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Միացյալ Նահանգներից Հանրապետության նախագահը կմեկնի Փարիզ՝ մասնակցելու աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին