▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

«Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով 4 տուժածներից մեկը մահացել է

Ինչից է Ձեզ փորձում զրկել «հեղափոխությունը». Արփինե Հովհաննիսյան 

Նաիրա Զոհրաբյանը՝ համացանցում տարածված՝ իր մասնակցությամբ տեսանյութի մասին

Կրակոցներ Երևանում` «Դվին» հյուրանոցի դիմաց

Ձեր աչքի առջև կփլուզվի թե՛ հանրությունը, թե՛ պետականությունը. Տարոն Սիմոնյան

Վայ, էս ինչ պուճուրներ են․․․Արայիկ Հարությունյանը՝ Գեղարքունիքում

Ես գիտեմ մեզ ա դավաճանել, էն էլ պարզվեց՝ Հայաստանի Հանրապետությաննա դավաճանել. Սիփան Փաշինյան

Մահացել է ևս 2 անձ, վարակվածների թիվն աճել է 244-ով

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ կանցկացվեն 18-27 տարեկան կանանց 45-օրյա զինվորական վարժանքներ

Յուրօրինակ տոնակատարություն կլինի․․․Փաշինյանը տեսանյութ է ներկայացրել

Առաջիկայում Հայաստանում նոր թանկացումներ կլինեն

ՌԴ դեսպանը միայն մի բառ է ասել՝ «ռա՞զվե»

Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել

Լեդի Գագայի նոր տեսահոլովակը` Փարաջանովյան մոտիվներով

«Տեսողությունս կորցնելուց հետո եմ իմացել, որ Գարդասիլով եմ պատվաստվել». պատմում է տեսողական. . .

«Դիմում եմ որպես ծնող, ով նույնպես ունի մինչև 12 տարեկան երեխա»․ ԿԳՄՍ փոխնախարար

«Էլեկտրոնային երաժշտության տակ պարողները պարտադիր չի սատանիստ կամ նառկաման լինեն»

Ցավալի է՝ վարչապետի աշխատակազմը ճշտում չի կատարել, մինչեւ նրան ուղեկցելը այդ ներդրումային. . .

Ակնհայտ է, որ իմ հրապարակած և Ոստիկանության տարածած արձանագրությունները տարբերվում են. Բաբայան

«Ամեն գնով հանձնարարված ա ինձ «վերցնել»»․ Գեւորգ Պետրոսյան

ՀՀ ոստիկանությունը, «աշխարհը» ու դիմակները. Արմեն Այվազյան

Դոկտոր Մահն եկել ա գործի արդեն. Ավագանու անդամ

Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի դեմ ցույցին հավանություն է տվել․ Հայտարարություն

Հայտնի են Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի թեկնածուների անունները

ԱԱԾ-ն պետք է քրեական հետապնդում սկսի ռուսաստանյան «Դոսյե»-ի հետաքննության հիմքով...

Քոչարյանը՝ Հեյդար Ալիևի հետ հանդիպումների, Մեղրին «տալու» ու տարածքների մասին

Գեղարքունիքում 39-ամյա պայմանագրային զինծառայողը «ԶԻԼ»-ով մարտական դիրքերի հարևանությամբ ականի. . .

Էս մի երկիր ա, որտեղ իր կնոջը ռեժիմով ծեծողն այլասերվածության դեմ ա պայքարում. Սոս Ջանիբեկյան

Քաղաքական սկանդալ. ՍԴ պաշտոնյան Բելառուսի դեսպանատան մոտ մասնակցել է բողոքի ակցիայի

Նոր ուղեցույցը կօգնի զարգացնել մեծ պոտենցիալ ունեցող գինու զբոսաշրջությունը

Թույլ տված խախտումները չարձանագրելու դիմաց պահանջել են գումար. ԱԱԾ-ում գործի նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Թամամյանը հետ է վերցրել դիմումը

Ամուլսարի հարակից համայնքի բնակիչները կառավարությանը հրավիրում են համայնք

Հավանաբար Աշոտ Փաշինյանն է, սակայն գաղափար չունեմ՝ ով է նկարել. Ասյա Խաչատրյան

Ինքնաթիռը նոր դիզայնով է ներկել, իսկ մարդկանց ասում է՝ մի տուփ սիգարետ քիչ ծխեք. Մարուքյան

Կյանքում սեփական կատու չեն ունեցել, բայց էսօր առոք-փառոք...Գագիկ Ծառուկյան

Իրականում վիճակը չափազանց բարդ է. Ոստիկանությունը պարզաբանում է տարածել դիմակների մասին

Հարձակում Սան-Ֆրանցիսկոյի հայկական կենտրոնի վրա. անհայտ անձինք այն հրկիզել են

Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է քաղաքագետներին. ինչ են քննարկել

Հասկացա, թե հոգեբանական ինչ ճնշումների է ենթարկվում. Նազիկ Ավդալյանի գրառումը՝ որդու մասին

Մենք որոշեցինք գործել սխալը-սխալի հետևից, որովհետև ճիշտ լինելու հրամայականը թույլ չի տալիս. . .

Կա՞ փաստաթուղթ, որով Ադրբեջանին պետք է փոխանցել Արցախի ազատագրված շրջանները. «Սասնա Ծռեր»

Սեպտեմբերի 20-ին կկայանա ֆուտբոլիստ և մարզիչ Լևոն Ղասաբօղլյանի 1-ին հուշամրցաշարի բացման. . .

Կորոնավիրուսով վարակման 239 և մահվան 1 նոր դեպք

«Մորուքը» Երևանից և Բաքվի փափուկ ուժը. ինչպե՞ս է Կրեմլը խառնվում հարևանների ներքին գործերին

Կառուցենք Հայաստանը նորովի․ Փաշինյանը նոր տեսանյութ է ներկայացրել

Մարուքյանը հենց Փաշինյանի հորդորով էր նախաձեռնել ԿԳՄՍ նախարարի հրաժարականը

7 պատգամավոր պետք է վայր դնի մանդատը. Միրզոյանը սուրհանդակ է ուղարկել Ծառուկյանի մոտ

Կարծում եմ՝ նա հոգեկան խնդիրներ ունի. նման տեղեկություն ունեմ. Սիմոնյանը՝ Պետրոսյանի մասին

«Արարատ-Արմենիան» լրացուցիչ ժամանակում հաղթեց «Ֆոլա Էշին» ու դուրս եկավ հաջորդ փուլ

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայաստանի պետական մրցանակի արժանացած ճապոնացի գիտնական Տակեո Կանադեին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական մրցանակի արժանացած ճապոնացի գիտնական, Քարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր, «Origami World» տեսության հեղինակ, «Վիրտուալ իրականություն» հասկացության ստեղծող Տակեո Կանադեին:

Շնորհավորելով ճապոնացի գիտնականին՝ նախագահ Սարգսյանը, մասնավորապես, ասել է. «Ցանկացած նորարարություն, նույնիսկ մեծագույնը, չի կարող լուծել խնդիրները, այն կարող է պատասխանել միայն հարյուրավոր հարցերից մեկին։ Ձեր՝ տեխնոլոգիաների զարգացման համար այդքան մեծ բան արած մարդու գործունեությունը առաջ է բերում նոր հարցեր՝ ի՞նչ է լինելու հետո։ Ինչպես Դուք նշեցիք, այդ հարցերից որոշներն այս պահին փիլիսոփայական են, սակայն արդեն վաղը դրանք լինելու են գործնական։

Ուրախ եմ, որ Հայաստանն այժմ ապրում է տեխնոլոգիական հանգույց դառնալու շրջան։ Ուրախ եմ, քանի որ դա ուղղակիորեն չի ուղղորդվում կառավարության կամ այլ ինստիտուտների կողմից, այլ՝ կան բազմաթիվ էնտուզիաստներ։

Նախագահական ինստիտուտն իր ուժերի առավելագույն չափով աջակցելու է տեխնոլոգիաների զարգացմանը։ Մենք ունենք մեր սեփական նախաձեռնությունը, որը կոչվում է ATOM։ Մենք հրավիրել ենք բազմաթիվ խոշոր ընկերությունների, կարծում եմ՝ այդ ընկերություններն այստեղ կարող են զբաղվել արհեստական բանականության զարգացմամբ, մաթեմատիկական մոդելավորմամբ և այլ ուղղություններով»։

Նախագահ Սարգսյանն ասել է, որ Ճապոնիա աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է ունեցել ճապոնական Mitsubishi Heavy Industries-ի ղեկավարության հետ, քննարկել Հայաստանում համատեղ ծրագիր իրականացնելու հնարավորությունը։ «Մենք նաև հետաքրքիր հանդիպում ունեցանք վարչապետ Աբեի հետ,- նշել է նախագահ Սարգսյանը։-Քննարկեցինք, թե ինչ կարող ենք անել միասին և առանձնացրինք նոր տեխնոլոգիաները, որտեղ Հայաստանն ու Ճապոնիան կարող են համագործակցել»։

Տակեո Կանադեն շնորհակալություն է հայտնել իր գործունեությունը բարձր գնահատանքի արժանացնելու համար և նշել, որ տպավորված է Հայաստանով ու հայերով: Աշխարհահռչակ գիտնականն ասել է, որ Հայաստանում տեսնում է բարձր տեխնոլոգիաների ոլորտի մեծ ապագա՝ նկատելով, որ Հայաստանում, ինչպես Ճապոնիայում ծնողները ցանկանում են, որ երեխաները լավ կրթություն ստանան:

Համաձայնելով Տակեո Կանադեի հետ՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Հայերն ամենուր մեծ կարևորություն են հատկացնում կրթությանը, ցանկանում են, որ իրենց երեխաները լավ կյանք ունենան, իսկ լավ կյանքի համար լավ կրթություն է հարկավոր»։

Հայաստանի նախագահը և ճապոնացի գիտնականը զրուցել են նաև նորագույն տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության, գիտակրթական ծրագրերի, ուսանողների փոխանակման հնարավորությունների վերաբերյալ:

Նախագահ Սարգսյանը Տակեո Կանադեին հրավիրել է մասնակցել հաջորդ տարի Հայաստանում կայանալիք «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին, որի հիմնական քննարկումները ընթանալու են 21-րդ դարի աշխարհաքաղաքական իրողությունների, նոր տեխնոլոգիաների, արհեստական բանականության ազդեցության թեմաների շուրջ:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն ավելին