▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Սարգսյանը, Լևոն Արոնյանը՝ հայտնի բլոգեր Nas Daily-ի՝ շախմատի մասին տեսանյութում

Հայաստան այցելած հայտնի բլոգեր Nas Daily-ն, ով օրերս ներկայացրել էր «Անվճար ջրի երկիր Հայաստան» տեսանյութը՝ հայկական ցայտաղբյուրների մասին, հրապարակել է իր նոր՝ «Ինչպես է Հայաստանը կրթում երեխաներին» խորագրով շախմատի մասին տեսանյութը:

Տեսանյութում երեխաներից բացի նկարահանվել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և գրոսմայստեր Լևոն Արոնյանը:

«Հայաստանում ես ապշած էի՝ տեսնելով, որ մաթեմատիկայի ու գիտության կողքին երեխաները նաև շախմատ են սովորում»,- նշել է բլոգերը՝ ընդգծելով, որ հատուկ հարմարեցված դասասենյակներում իրականացվող ուսուցումը երեխաներին սովորեցնում է ճիշտ կենտրոնանալ ու զարգացնել մտավոր ունակությունները: «Շախմատի հարցում Հայաստանն աշխարհում լավագույն երկրներից է»,- նշում է բլոգերը:

Հավելենք, որ նախքան տեսանյութի հրապարակումը՝ բլոգերը «Instagram»-ում հրապարակել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ արված լուսանկարը՝ գրելով հետևյալը. Շատ քաղաքական գործիչներ խոսում են միայն քաղաքականության մասին: Բայց Հայաստանի նախագահն ուղղակի ապշեցնում է. նա որոշեց, որ ավելի լավ է կատակել 20 տարվա հնության կոնյակով բաժակի շուրջ: Անհավանական է: Շնորհակալություն մեզ հյուրընկալելու համար, պարոն Նախագահ»:

Նշենք, որ 7 մլն-ից ավելի հետևորդ ունեցող Nas Daily-ն Հայաստանում անցկացնելու է 7-10 օր և նկարահանելու է տեսանյութեր:

Կարդացեք նաև՝ Սա անվճար ջրի երկիր է. հայտնի բլոգեր Nas Daily-ի տեսանյութը` հայաստանյան «պուլպուլակների» մասին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին