▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Հովիկ Աբրահամյանի ընտանիքը ինքնակամ կառույցը օրինականացնելու համար դիմել էր քաղաքապետարան և. . .

Արմեն Սարգսյանը գրքեր է նվիրել տարբեր մարզերի ավելի քան 118 երեխաների

Կյանքումս այդ շրջանում քաոս էր. Հայկուհի Մաթևոսյանը՝ 1կգ երկաթի և 1 կգ բամբակի պատճառով. . .

Ես լինելու եմ վարչապետի թեկնածու...Անի Զախարյանն այցելել է իշխող կուսակցության՝ ՔՊ-ի գրասենյակ

Երևանցի ամուսինները օդանավի սրահում 40 հազար դոլար են հափշտակել ՀՀ քաղաքացուց

Խայտառակ վիճակ՝ Իսահակյանի արձանի տարածքում. Լևոն Գալստյան

Տաթևիկ Ռևազյանը սպասում է իր առաջնեկին

ԱԺ պատգամավորը որդի է ունեցել

Արփինե Հովհաննիսյանն ամուսնանում է․ մանրամասներ՝ սպասվող հարսանիքից

Քրեական մշակույթի թափանցումը մեր բանակ հենց սկզբից էլ եղել է. Վարդան Հարությունյան

462 հազար դոլարի պարգևավճար` Կոտայքի մարզպետարանում

Այս օրը խիստ խորհրդանշական է. Հրայր Թովմասյանը ուղերձ է հղել

Մենք քաջ գիտակցում ենք, որ հնարավոր է էսկալացիա Ադրբեջանի նման հակառակորդի պարագայում. ԱԺ պատգամավոր

«Լիդիանը» տեղեկացնում է, որ ընկերությանը տրվել է ջրօգտագործման թույլտվություն, բայց Ամուլսարի. . .

Արթուր Ալեքսանյանը, Սիմոն Մարտիրոսյանն ու այլ մարզիկներ կստանան 5 մլն դրամ. կառավարությունը որոշեց

Սա Հայաստանում 2008թ.-ից ի վեր արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է. Նիկոլ Փաշինյան

Պարզվում է՝ Երևանում կան դղյակներ, որոնք սկզբից մինչև վերջ կառուցվել են ապօրինի. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը կրկին խոսել է Հայաստանի բնակավայրերն ավելի գունագեղ դարձնելու մասին

Հոգնեցինք, ձմեռը հեչ ապրելու եղանակ չէ. Գագիկ Սուրենյան

Նիկոլ Փաշինյանն անեկդոտ պատմեց կառավարության նիստի ընթացքում

Լացով ինձ էր զանգել Մարալիկի ծննդատան աշխատակիցը. Սոֆյա Հովսեփյան

Քրիստ Մանարյանն իր հոր՝ մեծ դերասան Երվանդ Մանարյանի մահվան մասին

Ըստ ԱՀԿ զեկույցի՝ ՀՀ-ում 13-15 տարեկան տղաները ողջ Եվրոպայում ամենակռվարարներն են

«Լյուստրացիա». փնտրվում են իրական սեփականատերեր

Հակաիշխանական ՀԿ-ները ՊԵԿ-ի «պրիցելի» տակ են

Մահացել է ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը

Վարդան Ղուկասյանի որդու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Կոմիտասի բանաստեղծությունները Արթուր Ալեքի նոր տեսահոլովակում

«Դու աղբ ես, հայ չես... հայ տղան Ռուսաստանում վիրավորում է ռուսի հետ հանդիպող հայուհուն 

Հայկական կողմն ընդառաջել է Ադրբեջանի ԶՈՒ խնդրանքին

Լևոն Ղասաբօղլյանի գլխավորած ղազախական ակումբն ուժեղ գտնվեց ‹‹Վեստ Արմենիայից››

Ես եմ, ես եմ, բացեք․․Ինչպե՞ս Փաշինյանն անակնկալ այցելեց Աջափնյակի բնակիչներին ու գրքեր նվիրեց

Գուրգեն Մարգարյանի սպանությունն անպատժելիությունը խթանելու վառ օրինակ է. Փաշինյան

Պաշտոնյաներից ովքե՞ր են գիրք նվիրել Արմաշի դպրոցին

ԱԱԾ-ն բացահայտել է զինկոմիսարիատի պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու դեպք

ԱԱԾ-ն բացահայտել է պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու հերթական դեպքը

Քաղաքավարության նվազագույն շեմ է. ԿԳՍՄ նախարարին վրդովեցրել է «սխալվել» բառը

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի կողմից ամորձիները աթոռին մեխելու մասին նախարարության պարզաբանումը

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. վիրավորների մեջ է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը

Արմավիրի մարզի 34-ամյա բնակիչը խարդախությամբ 14 կանանցից հափշտակել է շուրջ 30 մլն դրամ գումար

Մասիսում 5 կգ 500 գ քաշով տղա երեխա է ծնվել

Մեր ազգային ինքնությանը ամենաբնորոշ պարերից է. Հայաստանում հունիսի 13-ին կանցկացվի յարխուշտայի փառատոն

Պետք է համոզելով, խնդրելով, պարտադրելով գնանք առաջ. ՊԵԿ նախագահ

Մհեր Գրիգորյանը գրքեր է նվիրել Արարատի մարզի Արմաշ համայնքի գրադարանին

Արթուր Բաղդասարյանն ու Ալեքսան Ալեքսանյանն ազատվեցին պաշտոններից. նախագահը ստորագրել է

Զոհրաբ Մնացականյանը միացել է գիրք նվիրելու տոնին

Կաշառքի դիմաց զինծառայությունից տարկետում տալու դեպք է բացահայտվել․կա ձերբակալված. ԱԱԾ

Ի՞նչ գրքով է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը միացել ֆլեշմոբին

Թույլ չենք տա, որ անարդար կերպով մարդիկ տուժեն. Փաշինյանը՝ երթևեկության բալային համակարգի մասին

Այսօրվա դիվանագիտական ինստիտուտը անում է այն, ինչքան ռեսուրսներ ունի. Թևան Պողոսյան

Արմեն Խաչատրյանը՝ բանակում զոհերի մասին

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանի դիտարկմամբ՝ բանակում խաղաղ պայմաններում զոհերի պատճառներից մեկն էլ քրեական ենթամշակույթի առկայությունն է: Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, նա ասել է լրագրողների հետ զրույցում.

«Զորամասում չի կարող քրեական ենթամշակույթ լինել, եթե այն հանրության մեջ չլինի։ Հանրության մեջ եղած ենթամշակույթի պատկերացումները տեղափոխվում են զորամաս, որտեղ զենքի հետ գործ ունեցող զինվորների հետ առնչություն ունենք, ինչը երբեմն բերում է այսպիսի դժբախտ դեպքերի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է Արմեն Խաչատրյանը՝ հավելելով, որ պետք է միջոցներ ձեռնարկել, որպեսզի բանակում անգամ մեկ զոհ չլինի.

«Քրեական գործերի քննության ավարտից հետո մենք կարող ենք եզրահանգում անել և հասկանալ, թե ինչ միջոցներ պետք է կիրառել այս ուղղությամբ»,- ասել է Արմեն Խաչատրյանը`տեղեկացնելով, որ հանձնաժողովն ուսումնասիրություններ է կատարելու, որից հետո իր դիրքորոշումը կհայտնի։

Արմեն Խաչատրյանն անդրադարձել է նաև ոստիկանությունում բարեփոխումներ անելու գործադիրի նախաձեռնությանը։ Նրա խոսքով՝ այսօրվա ոստիկանությունը համարժեք չէ տիրող իրավիճակին.

«Որովհետև Ոստիկանությունը չունի այն անհրաժեշտ գործիքակազմը, այն լիազորությունները, որոնք նրան անհրաժեշտ են իր առջև դրված խնդիրները լուծելու համար»,- ասել է նա։ Ըստ Արմեն Խաչատրյանի ՝ մշակված ռազմավարությունը լավն է, որի իրականացմանն ուղղված քայլերի արդյունքում Ոստիկանությունը համարժեք կլինի հանցավորությանը, տեխնիկապես զինված կլինի, և իհարկե, Ոստիկանության իմիջը կբարձրանա.

«Օրվա իշխանությանը ծառայող և հարկադրանք կիրառող ոստիկանության այդ իմիջը կփոխարինվի հասարակական անվտանգությունը պահպանող, հարգանք վայելող ոստիկանի կերպարով, և մի շարք կառուցվածքային փոփոխություններ կիրականցվեն՝ պարեկային ոստիկանություն կստեղծվի, օպերատիվ կառավարման կենտրոն կստեղծվի, որը հնարավորություն կունենա արագ արձագանքել բոլոր իրավախախտումների և պատահարների ժամանակ»,- նշել է Արմեն Խաչատրյանը։

/filemanager/uploads/2020/02/week-2/Armen_Xachatryan.jpg

Ըստ պատգամավորի՝ այս բարեփոխումների արդյունքով որոշ դրույթներով ոստիկանությանը կփոխանցվի նախաքննությանը մասնակցելու լիազորությունը, ինչը Քննչական կոմիտեի ստեղծումից հետո Ոստիկանությունից վերցրել էին։ Իսկ թե որ հանցագործությունների դեպքում ոստիկանությունը նախաքննությանը մասնակից լինելու հնարավորություն կունենա, Արմեն Խաչատրյանը պատասխանել է, որ նախնական տարբերակով՝ այն կվերաբերի սեփականության դեմ ուղղված հանցագործություններին։ Արմեն Խաչատրյանը շեշտել է նաև, որ համակարգում համալրումներ են պահանջվում։ Մի շարք պահանջներ կան, որոնց առկայության պարագայում միայն կարող են համալրումները լինել։ Այդ տեսանկյունից, նա ընդգծել է, որ աշխատավարձի բարձրացում կլինի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին