▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմինկան մկրտել է որդուն` Ալեքսին

Esem.am-ը գրել է, որ հոկտեմբերի 5-ին Սուրբ Հովհաննես եկեղեցում երգչուհի Արմինկան մկրտել է 4-ամյա որդուն` Ալեքսին: Երեխայի կնքահայրը եղել է երգիչ Արման Աղաջանյանը:

Արմինկայի փոխանցմամբ` փոքրիկի մկրտությունը կայացել է հիմա այն պատճառով,  որ այս շրջանում  Արմանը Հայաստանում է: «Ավելի վաղ ես կարող էի ԱՄՆ-ում կազմակերպել կնունքի արարողությունը,  սակայն ուզում էի, որ որդիս մեր հայրենիքում մկրտվի: Նրան Սուրբ Հովհաննես եկեղեցու քահանա Տեր Դանիելն է մկրտել,- ասել է Արմինկան ու հավելել,  որ Ալեքսն այնպես է ընկալել մկրտությունը, կարծես մեծ մարդ լիներ: - Ուզում էի, որ Ալեքսն ավելի շուտ մկրտվեր, սակայն երբ եկեղեցում տեսա, թե ինչ լրջությամբ է ընկալում արարողակարգը, հասկացա, որ նա կնքվեց ճիշտ ժամանակին»: Արմինկայի համոզմամբ` դա պայմանավորված է եղել այն հանգամանքով,  որ ինքը հաճախ է խոսել որդու հետ: Երգչուհին, ով այժմ ժամանակի զգալի մասը տրամադրել է Ալեքսին, նրան նախապատրաստել էր մկրտությանը. «Շատ փոքր ժամանակվանից Ալեքսն արդեն գիտեր` ով է Աստված»:

Առավել մանրամասն` այստեղ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին