▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առնվազ 2 հեռուստաալիքի լոգոյի տեղը կարելի է գրել` Կոռուպցիա. Նիկոլ Փաշինյան

«Հայաստանում ՀԿ-ները և ԶԼՄ-ները պետք է լինեն թափանցիկ՝ սկսած իրական սեփականատերերի թափանցիկությունից:

Օրինակ, էսօր ՀՀ-ում կան կոնկրետ անձանց սեփականությունը հանդիսացող, նույնիսկ կասեի՝ կոռուպցիոներների հեռուստատեսություններ: Առնվազն երկու հեռուստաալիքի լոգոյի տեղը կարելի է գրել՝ կոռուպցիա»,- Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հեռուստատեսություն կա ՀՀ-ում, որտեղ պարտադիր քրեական որևէ գործով անցնող մեղադրյալ շատ ոգևորված հարցազրույց է տալիս ու բացատրում հանրությանը, թե որտե՞ղ են ձմեռում խեցգետինները»,- կատակեց Փաշինյանը: Վերջինը հավելեց, որ իրավիճակից դժգոհ չէ. «Լրատվական պատերազմը, որ մեր կառավարության դեմ տարվում է, օգնում է, որ անընդհատ բարձրացնենք մեր աշխատանքի որակը»:

Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Կարդացեք նաև՝Աշխատունակ քաղաքացիների համար պետք է ստեղծել պայմաններ, որ մարդը ՀՀ-ում շահագրգռված լինի աշխատել.Փաշինյան

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին