Օրեր առաջ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել, որով անդրադարձել էր ոմն Արուսյա Կավկազի, որն Ինսագրամում հայտնի է ճաշեր եփելով, բանկա փակելով` անճաշակ հագուկապով, ցածրորակ երաշտությամբ ուղեկցվող տեսանյութերով:
ՆյուզՊրեսս.am-ն է գրում ու հավելում․ «Զոհրաբյանը տեսանյութ էր հրապարակել այդ կնոջ մասնակցությամբ ու այսպիսի մտահոգություն հայտնել.
«Մենք ե՞րբ էսքան իջանք, ե՞րբ դարձանք էսքան чернь, էսքան дно, որ սրանով հայ ճանաչեն, որ հային ներկայացնի սա, ու մոտ մեկ միլիոն մարդ ամեն օր նայի, թե ինչպե՞ս է մի հսկայական մսի զանգված, էսթետիկայի, հիգիենայի, տարրական տառաճանաչության տոտալ բացակայության ֆոնին, սադո-մազոխիստաբար բռնաբարելով ռուսաց լեզուն, կարմիր բիբար զակատ անում, կամ քյաբաբի շիշը բռնած՝պարում։ Պարում նաև այսօր՝ համատարած էս դժոխքի, ցավի, ողբերգության վրա»։
Այս օրերին Եռաբլուրում Արցախում անմահացած հերոսների մարմիններ են հանձնվում հողին, այս օրերին ավելի քան 100 հազար մարդ սեփական տանիք գտնելու խնդիր ունի, հարյուր հազարավորները ներդնում են իրենց ֆինանսական, ֆիզիկական ու հոգեբանական ջանքերն իրենց հայրենակիցներին ինչ-որ կերպ օգտակար լինելու համար, հարսանիքներ են չեղարկվում կամ հետաձգվում: Կյանքը այլևս մինչ 2020 թվականի սեպտեմբերի կյանքը չէ, նույնիսկ մինչև սեպտեմբերի 18-ի կյանքը չէ: Ամեն ինչ գլխիվայր շուռ է եկել:
...Իսկ այս կինը պարում է ու ցնծում, իրնմանների` իրեն նայելու շնորհիվ փող աշխատում:
Բայց սա չէ մեր հիմնական ասելիքը:
ՆյուզՊրեսս.am-ը տեղեկություններ է ստացել, որ Նաիրա Զոհրաբյանի գրառումից հետո Արուսյան իր արբանյակներով էջը փակելուց սկսած` մինչև լեզուն կտրելու մասին սպառնալիքներ է «ուղարկել» Նաիրա Զոհրաբյանի հասցեին: Մասնավորապես, Արուսյայի որդին զանգահարել է իր ծանոթներից մեկին, ասել նրան, որ Զոհրաբյանին փոխանցի, թե Գագիկ Ծառուկյանի միջոցով «Զոհրաբյանի լեզուն կտրել կտա»:
«Բանկա-բութուլկաների» իրականությունում ապրող կինը, հավանաբար, չգիտի, որ Գագիկ Ծառուկյանն այլևս նշանակություն չունեցող մեկն է այս երկրում, բացի այն, որ Նիկոլ Փաշինյանի առաջ կզվելու գնով դեռևս տիրապետում է խոշոր գումարների ու բիզնեսների: Բայց որ Ծառուկյանն այլևս կարող է ինչ-որ մեկի ձայնը կտրել, էլ չենք ասում, թե` լեզուն, պարզապես զավեշտի ժանրից է: Նա հոժարակամ իջել է ձիուց, նրա առաջ այլևս խոնարհվողներ չկան, բացի մշտապես ուղեկցող արուսանման կանանցից: Երևի հենց նրանք են խորհուրդ տալիս Ծառուկյանին նույն Արուսյային ընդունել սեփական հարկի տակ...
Ինչևէ: Վերադառնալով` սպառալիքների մասին ստացված մեր տեղեկությունը փորձեցինք ճշտել հենց Նաիրա Զոհրաբյանից: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, թե երկար խոսել չի կարող, միայն նշեց, որ ինքը չի վախենում ոչ մի պառնալիքից, իսկ իր հասցեին սպառնալիք հնչեցնողների համար է, սովորաբար, վատ լինում: Ըստ էության, Զոհրաբյանը դրանով հաստատեց մեր ստացած տեղեկությունը»: