Լուսինե Հարոյան-Դալլաքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Էսօր Արուսյա կավկազի մասին եմ իմացել:
Բախտս բերել էր փաստորեն, որ մինչև հիմա չգիտեի:
Կասեք՝ հա ի՞նչ, հետո ի՞նչ, որ իմացել ես:
Հա հեչ, ու չէի անդրադառնա դրան, եթե մինչև Արուսյա կավկազի մասին իմանալը մի ահավոր տխուր բան չպատահեր հետս:
Ցերեկը մի գեղեցկության սրահում մի ծառայության համար պիտի վճարեի:
Մանրը վերադարձրին ինձ հազարանոցներով, բայց մի 1000-անոցի փոխարեն շփոթել, 10000 -անոց էին տվել:
Դե գիտեք, որ նոր 1000-անոցն ու 10000-անոցը նման են իրար:
Երբ նկատեցի ու վերադարձրի 10000-անոցը, կողքի կանայք էլ աշխույժ խոսակցության մեջ մտան, թե ինչ նման են իրար ու, թե ոնց տարբերել:
Ես ասացի, որ երևի ամեն անգամ պետք է նայել նկարներին ու հիշել, որ 1000-անոցի վրա Սևակն է, իսկ 10000-անոցի վրա՝ Կոմիտասը:
Ու ինձնից անմիջապես հետո մեկը ասաց՝ էս քաչալին կնայենք, սենց կիմանանք, որ 10000-անոց է:
Քաչալը Կոմիտասն էր:
Այսինքն էդ կինը ոչ միայն չգիտեր Կոմիտասին, այլև անունը երբեք չէր լսել, որովհետև անգամ Կոմիտասի անունը իմ տալուց հետո չհասկացավ, թե խոսքն ում մասին է:
Սա է մեր ողբերգության ու անկման պատճառը՝ սա ամենախորքային պատճառն է:
Երբ դու չգիտես Կոմիտասին, բայց գիտես Արուսյա կավկազին:
Ոչ մի ազգ չի կարող գոյատևել առանց մշակույթի: Եթե դու չգիտես քո մշակույթը, ուրեմն դու անհայրենիք բոշա ես:
Ու դա հատկապես ակտուալ է հայերի դեպքում՝ հայրենիքը սիրելու համար հայը պետք է հայրենաճանաչ լինի:
Ասում են Արուսյա կավկազը միլիոնից ավել հայ հետևորդ ունի ու նրա հետ նկարվելու համար հերթ են կանգնում:
Սա ողբ է՝ մեր օրերի «հերոսը», «հայը» Արուսյա կավկազն է, իսկ Կոմիտասը՝ ընդամենը 10000-անոցի վրայի անհայտ քաչալ:
Ուրեմն լիովին օրինաչափ է, որ մենք այս վիճակում ենք:
Նիկոլն էլ մի Արուսյա կավկազ է, բավական է նայել նիկոլի էլեկտորատին: