▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առողջացող քաղաքական դաշտ

 

ՀՀ-ում տիրող քաղաքական դաշտում տիրում է թայմ-աութ, քանզի ուժերը վերանայելու և սեփական զինանոցը թարմացնելու մեկնարկը տրված է:
Նախագահի փետրվարի 12-ի հայտնի ելույթից հետո, բացահայտ մեկնարկեց մի գործընթաց, ըստ որի, քաղաքական դաշտում պետք է գործեն բացառապես քաղաքական գործունեությամբ զբաղվող մարդիկ, և ոչ մի քրեա-օլիգարխիկ տարր: Քաղաքական գործընթացներին ոչ մի կերպ չպետք է առնչվեն քրեական հեղինակություններն ու հանցավոր տարրերը:
Բնականաբար տարվող քաղաքական կուրսը միանշանակ ողջունելի է:
Այս քայլերին հաջորդեց այն, որ ԲՀԿ ղեկավարը հայտարարվեց «խաղից» դուրս, և ամենայն հավանականությամբ առաջիկայում կհայտարարի մեծ քաղաքականությունը լքելու մասին: Վերջին օրերի Ծառուկյանի լռությունը հենց այս մասին է խոսում: Սակայն նման գործընթացները միանշանակ պետք է կրեն շարունակական բնույթ, այլապես կդիտվեն` կոնկրետ անձի նկատմամբ կիրառված պատժամիջոց: 
Նախագահի հայտարարծ խաղի կանոնները պետք է կիրառվի նաև ՀՀԿ-ում, քանի որ հեղինակությունների և օլիգարխների պակաս նրանք չեն զգում: Ահա այս պարագայում նախագահ Սարգսյանի կողմից վարվող քաղաքականությունը կդիտվի քաղաքական դաշտի առողջացմանը միտված գործողություն: Միգուցե բուն ՀՀԿ-ում այս գործընթացի մեկնարկը տրվի 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ:
ՀՀ քաղաքական դաշտի և պառլամենտարիզմի կայացման համար, հատկանշական կլինի, եթե առաջիկա համապետական ընտրություններից առաջ ՀՀ քաղաքական դաշտում գործող բոլոր ուժերը վերանայեն իրենց համամասնական ցուցակները, և քաղաքական դաշտ հրամցնեն բացառապես քաղաքական անձանց ու պետականաստեղծ գործիչների:

ՀՀ-ում տիրող քաղաքական դաշտում տիրում է թայմ-աութ, քանզի ուժերը վերանայելու և սեփական զինանոցը թարմացնելու մեկնարկը տրված է:Նախագահի փետրվարի 12-ի հայտնի ելույթից հետո, բացահայտ մեկնարկեց մի գործընթաց, ըստ որի, քաղաքական դաշտում պետք է գործեն բացառապես քաղաքական գործունեությամբ զբաղվող մարդիկ, և ոչ մի քրեա-օլիգարխիկ տարր: Քաղաքական գործընթացներին ոչ մի կերպ չպետք է առնչվեն քրեական հեղինակություններն ու հանցավոր տարրերը:

Բնականաբար տարվող քաղաքական կուրսը միանշանակ ողջունելի է:Այս քայլերին հաջորդեց այն, որ ԲՀԿ ղեկավարը հայտարարվեց «խաղից» դուրս, և ամենայն հավանականությամբ առաջիկայում կհայտարարի մեծ քաղաքականությունը լքելու մասին: Վերջին օրերի Ծառուկյանի լռությունը հենց այս մասին է խոսում: Սակայն նման գործընթացները միանշանակ պետք է կրեն շարունակական բնույթ, այլապես կդիտվեն` կոնկրետ անձի նկատմամբ կիրառված պատժամիջոց: 

Նախագահի հայտարարծ խաղի կանոնները պետք է կիրառվի նաև ՀՀԿ-ում, քանի որ հեղինակությունների և օլիգարխների պակաս նրանք չեն զգում: Ահա այս պարագայում նախագահ Սարգսյանի կողմից վարվող քաղաքականությունը կդիտվի քաղաքական դաշտի առողջացմանը միտված գործողություն:

Միգուցե բուն ՀՀԿ-ում այս գործընթացի մեկնարկը տրվի 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ:
ՀՀ քաղաքական դաշտի և պառլամենտարիզմի կայացման համար, հատկանշական կլինի, եթե առաջիկա համապետական ընտրություններից առաջ ՀՀ քաղաքական դաշտում գործող բոլոր ուժերը վերանայեն իրենց համամասնական ցուցակները, և քաղաքական դաշտ հրամցնեն բացառապես քաղաքական անձանց ու պետականաստեղծ գործիչների:

Արմեն Հովասափյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին